
2026-ին Ուկրաինան պաշտպանության համար կունենա առնվազն 120 միլիարդ դոլարի պահանջ
2026 թվականին Կիևը պաշտպանության կարիքների համար կունենա առնվազն 120 միլիարդ դոլարի պահանջ։ Սա այն գումարն է, որը Ուկրաինան հույս ունի ստանալ արտասահմանյան գործընկերներից:
Ուկրաինայի պաշտպանության նախարար Դենիս Շմիգալի խոսքով՝ Կիևը բանակցություններ է վարում Եվրոպական միության և ՆԱՏՕ-ի անդամների հետ՝ վերջիններից ստանալու 60 միլիարդ դոլար պաշտպանական նպատակներով։ Շմիգալը նախազգուշացրել է դաշնակիցներին, որ արդեն պատրաստեն համապատասխան բյուջետային հատկացումներ 2026 թվականի համար։
Փոխարենը, զենքի և ոչ մահաբեր օգնության՝ այդ թվում նաև չեզոք պետությունների կողմից՝ հակաօդային պաշտպանության միջոցների մատակարարումների և FPV դրոնների, հեռահար անօդաչուների ու հետախուզական սարքերի արտադրության ֆինանսավորման ընդլայնման դիմաց Ուկրաինան պատրաստ է «կիսվել գործընկերների հետ իր յուրահատուկ մարտական փորձով, տեխնոլոգիաներով և նորարարություններով»:
Նա նաև հայտարարել է, որ միայն ընթացիկ տարում Կիևին անհրաժեշտ է 6 միլիարդ դոլար, որպեսզի կարողանա լրացնել բյուջետային պակասուրդը՝ զենք գնելու և դրոնների արտադրության նպատակով՝ ռազմաճակատի գիծը պահելու և հետախուզական դրոններ ստեղծելու համար։ Ինչպես շեշտել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Ուկրաինան լուրջ ֆինանսների պակաս ունի ռազմական արտադրության ոլորտում։ Այդ բացը նախատեսվում է լրացնել Արևմուտքի աջակցությամբ։
2025 թվականին Եվրոպական հանձնաժողովն արդեն ստիպված եղավ վերանայել Ուկրաինայի համար արվող ծախսերը։ Միջազգային դրամական հիմնադրամում նշել են, որ Ուկրաինայի ֆինանսավորման կարիքները 2026 թվականին կբավարարվեն միայն այն դեպքում, եթե ռազմական գործողությունները ավարտվեն այս կամ հաջորդ տարվա կեսերին։ Սակայն Ուկրաինայում և ԵՄ-ում այդ տարբերակը իրատեսական չեն համարում։