Ֆինանսական

USD BUY - 381.00+0.50 USD SELL - 383.00-0.50
EUR BUY - 441.50-1.00 EUR SELL - 447.00-1.00
OIL:  BRENT - 62.38+3.55 WTI - 58.10+3.29
COMEX:  GOLD - 4449.70+0.01 SILVER - 74.72-3.14
COMEX:  PLATINUM - 2236.40-1.58
LME:  ALUMINIUM - 2952.00-0.29 COPPER - 12222.00+0.49
LME:  NICKEL - 15814.00+0.18 TIN - 40743.00-4.84
LME:  LEAD - 2005.50+0.55 ZINC - 3088.50-0.06
FOREX:  USD/JPY - 157.19+0.32 EUR/GBP - 1.1658-0.19
FOREX:  EUR/USD - 1.1658-0.19 GBP/USD - 1.3435-0.19
STOCKS RUS:  RTSI - 1094.80-0.97
STOCKS US: DOW JONES - 49266.11+0.55 NASDAQ - 23480.02-0.44
STOCKS US: S&P 500 - 6921.46+0.01
STOCKS JAPAN:  NIKKEI - 51117.26-1.63 TOPIX - 3484.34-0.77
STOCKS CHINA:  HANG SENG - 26149.31-1.17 SSEC - 4082.98-0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10044.69-0.04 CAC40 - 8243.47+0.12
STOCKS EUR:  DAX - 25127.46+0.02
08/01/2026  CBA:  USD - 381.39-0.36 GBP - 512.86-2.39
08/01/2026  CBA:  EURO - 445.43-0.76
08/01/2026  CBA:  GOLD - 54419-694 SILVER - 968.51+5.34
Գերմանիան նախատեսում է ստեղծել 100 միլիարդ եվրոյի հիմնադրամ՝ պաշտպանության և էներգետիկայի ոլորտներում ներդրումների համար
07/08/2025 19:31
Կիսվել

Գերմանիան նախատեսում է ստեղծել 100 միլիարդ եվրոյի հիմնադրամ՝ պաշտպանության և էներգետիկայի ոլորտներում ներդրումների համար

Գերմանիայի իշխանությունները պատրաստվում են մեկնարկ տալ 100 միլիարդ եվրոյով ներդրումային հիմնադրամի աշխատանքին, որը կուղղվի պաշտպանության և էներգետիկայի ոլորտներին, ինչպես նաև երկրի ապահովմանը կարևոր ռազմավարական ռեսուրսներով: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությանը։

«Գերմանական հիմնադրամը՝ համագործակցելով տեղական և եվրոպական մասնավոր ներդրողների հետ, կօգտագործվի՝ աջակցելու տնտեսական աճին, նորարարությանը և մրցունակությանը։ Մասնավոր կապիտալը կարևոր գործոն է՝ խոշոր տնտեսական մարտահրավերները հաղթահարելու գործում», – նշված է նախարարության հայտարարությունում։

Հիմնադրամի 10 միլիարդ եվրոն կտրամադրի Գերմանիայի կառավարությունը, իսկ մնացած գումարը Բեռլինը նախատեսում է ներգրավել մասնավոր ներդրողների միջոցով։ Սակայն պետական միջոցների աղբյուրը դեռևս քննարկման փուլում է՝ Գերմանիայի ֆինանսների նախարարության և պետական KfW բանկի միջև։

Էկոնոմիկայի նախարարությունը դեռ չի հրապարակել հիմնադրամի կառուցվածքը, ներդրումային քաղաքականության մանրամասները կամ գործարկման ժամկետները։

Աղբյուրի փոխանցմամբ՝ հիմնադրամը կարող է սկսել գործել սեպտեմբերին կամ հոկտեմբերին։

08/01/2026
դրամ
Դոլար (USD)
381.39
-0.36
Եվրո (EUR)
445.43
-0.76
Ռուբլի (RUR)
4.7442
+0.0077
Լարի (GEL)
141.58
-0.09
54419
-694
Արծաթ
968.51
+5.34