Ֆինանսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ԱՄՆ պետական բյուջեի դեֆիցիտը հուլիսին աճել է 19%-ով, ֆինանսական տարվա 10 ամսում՝ 7%-ով
13/08/2025 14:28
Կիսվել

ԱՄՆ պետական բյուջեի դեֆիցիտը հուլիսին աճել է 19%-ով, ֆինանսական տարվա 10 ամսում՝ 7%-ով

ԱՄՆ պետական բյուջեի դեֆիցիտը 2025-ի հուլիսին կազմել է 291.143 մլրդ դոլար, ինչը 19.4%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը: Այս մասին հայտնել է երկրի ֆինանսների նախարարությունը։

Եկամուտներն աճել են 2.5%-ով՝ հասնելով 338.492 մլրդ դոլարի։ Այդ թվում մաքսամուտքերը բյուջե են բերել 27.7 մլրդ դոլար, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը 7.1 մլրդ դոլար էր։

Ծախսերն աճել են 9.7%-ով՝ հասնելով 629.635 մլրդ դոլարի, ինչը հուլիս ամսվա համար առավելագույն ծավալն է։ Այդ թվում պետական պարտքի տոկոսային վճարումները կազմել են 91.9 մլրդ դոլար։

2025 ֆինանսական տարվա առաջին տասն ամիսներին (սկսվել է հոկտեմբերի 1-ից) ԱՄՆ բյուջեի բացասական մնացորդն աճել է 7.4%-ով՝ տարեկան հաշվարկով, և գրեթե հասել է 1.629 տրլն դոլարի։

Մուտքերի ծավալն աճել է 6.4%-ով՝ հասնելով 4.347 տրլն դոլարի։ Ծախսերն ավելացել են 6.7%-ով և կազմել 5.975 տրլն դոլար։ Երկու ցուցանիշներն էլ ռեկորդային են։

Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, ԱՄՆ բյուջեի բացասական մնացորդը 2024 ֆինանսական տարվա արդյունքներով կազմել է 1.83 տրլն դոլար՝ աճելով 8%-ով։

Դեֆիցիտի ռեկորդային չափը՝ 3.1 տրլն դոլար է արձանագրվել երկրում 2020 ֆինանսական տարվա արդյունքներով։ Վերջին անգամ բյուջեն ԱՄՆ-ում պրոֆիցիտով կազմվել է 2001 ֆինանսական տարում։

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08