
Չինաստանի ԿԲ-ն պահպանել է հիմնական տոկոսադրույքը 3% մակարդակում
Չինաստանի Ժողովրդական բանկը պահպանել է հիմնական տոկոսադրույքը տարեկան 3% մակարդակում։
Հինգ տարվա տոկոսադրույքը նույնպես մնացել է անփոփոխ՝ 3.5%, ասվում է ԿԲ-ի հաղորդագրությունում՝ օգոստոսյան նիստի արդյունքներն ամփոփող։
Վերլուծաբանները նույնպես չէին սպասում դրանց փոփոխությանը:
Երկու տոկոսադրույքներն էլ մնում են գործող մակարդակում (պատմական նվազագույնի վրա) արդեն երրորդ ամիսը շարունակ։ Մայիսյան նիստում Բանկը դրանք նվազեցրել էր 10 բազիսային կետով։