
Հունիսին ավելացել է ինչպես Վրաստան ուղարկվող, այնպես էլ Վրաստանից դուրս կատարվող փոխանցումների ծավալը
Վրաստանի Ազգային բանկը տեղեկացնում է, որ 2025-ի հունիսին Վրաստան կատարված դրամական փոխանցումների ծավալն աճել է 12.2%-ով և հասել 315.5 մլն դոլարի։
21.8%-ով աճել է նաև Վրաստանից դուրս կատարված փոխանցումների ծավալը՝ հասնելով 34.3 մլն դոլարի։
Ֆինանսական կառույցի պարզաբանմամբ՝ աճի հիմնական աղբյուրը ԵՄ-ից ստացված դրամական փոխանցումներն են, որոնք տարեկան կտրվածքով ավելացել են 17.3%-ով։
ԱՄՆ-ից փոխանցումները շարունակել են աճել 23%-ով։
Ռուսաստանից փոխանցումների բացասական ներդրումը հունիսին կազմել է 2.8%։
2025-ի հունիսին դեպի Վրաստան կատարված դրամական փոխանցումների ծավալով առաջատար են ԵՄ երկրները (44.4%), ապա ԱՄՆ-ն (18.6%), Ռուսաստանը (13%)։
Եվրամիության ներսում ամենամեծ մասնաբաժինը Իտալիայինն է (16.4%): Հաջորդում են Գերմանիան (8.6%) և Հունաստանը (8.1%)։