
Ուկրաինայի պաշտոնյաներին հասանելի կլինի պարգևավճարի ևս մեկ տեսակ
Ուկրաինայի պաշտոնյաներին հասանելի կլինի պարգևավճարի ևս մեկ տեսակ՝ տարեկան։ Պետական ծառայողների պարգևատրության կարգը լրացվել է համապատասխան կետով, որի մասին գրում է «Страна.ua»-ն։
Հրապարակման մեջ նշվում է, որ երկրի կառավարությունը հաստատել է նաև «տարեկան գնահատման կարգը, որի արդյունքներով այդ պարգևավճարները պետք է վճարվեն» տվյալ տարվա դեկտեմբերից ոչ ուշ:
Տարեկան պարգևավճարի չափը կախված է լինելու անհատական արդյունքներից և առկա աշխատավարձի ֆոնդերից։
Պարզաբանվում է, որ ավելի վաղ Կիևին ենթակա պաշտոնյաները կարող էին ստանալ միայն ամսական պարգևավճար՝ մինչև աշխատավարձի 30%-ի չափով, և եռամսյակային պարգևավճար՝ չգերազանցող դրա 90%-ը։
Ըստ Վերին Ռադայում վերջերս ներկայացված տվյալների՝ ներկայում Ուկրաինայի պաշտոնյաների աշխատավարձը եռակի գերազանցում է երկրի միջին ցուցանիշը։