Ֆինանսական

USD BUY - 381.00+0.00 USD SELL - 384.00+0.00
EUR BUY - 442.00+0.00 EUR SELL - 447.00+0.00
OIL:  BRENT - 67.14-2.57 WTI - 63.51-2.88
COMEX:  GOLD - 3587.50-0.24 SILVER - 41.03-0.58
COMEX:  PLATINUM - 1431.60+1.73
LME:  ALUMINIUM - 2611.00-1.02 COPPER - 9884.00+0.48
LME:  NICKEL - 15439.00+1.01 TIN - 34952.00+2.20
LME:  LEAD - 2003.50+0.78 ZINC - 2832.50+0.68
FOREX:  USD/JPY - 148.25-0.38 EUR/GBP - 1.1654+0.24
FOREX:  EUR/USD - 1.1654+0.24 GBP/USD - 1.3424+0.44
STOCKS RUS:  RTSI - 1117.32+0.46
STOCKS US: DOW JONES - 45271.23-0.05 NASDAQ - 21497.73+1.02
STOCKS US: S&P 500 - 6448.26+0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 41938.89-0.88 TOPIX - 3048.89-1.07
STOCKS CHINA:  HANG SENG - 25343.43-0.60 SSEC - 3813.56-1.16
STOCKS EUR:  FTSE100 - 9177.99+0.67 CAC40 - 7719.71+0.86
STOCKS EUR:  DAX - 23594.80+0.46
03/09/2025  CBA:  USD - 382.65-0.03 GBP - 512.9+0.95
03/09/2025  CBA:  EURO - 445.56+0.39
03/09/2025  CBA:  GOLD - 42936+183 SILVER - 498.5-0.71
Անգլիայի Բանկ. Ապագայում հիմնական տոկոսադրույքի նվազեցման ժամկետները դարձել են ավելի անորոշ
04/09/2025 14:51
Կիսվել

Անգլիայի Բանկ. Ապագայում հիմնական տոկոսադրույքի նվազեցման ժամկետները դարձել են ավելի անորոշ

Անգլիայի Բանկն, ամենայն հավանականությամբ, շարունակելու է նվազեցնել հիմնական տոկոսադրույքը, սակայն ապագա կրճատումների ժամկետները դարձել են ավելի անորոշ: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի կենտրոնական բանկի ղեկավար Էնդրյու Բեյլին։

Անգլիայի Բանկն օգոստոսյան նիստում նվազեցրել էր տոկոսադրույքը 25 բազիսային կետով՝ մինչև 4%։ Կարգավորողը պահպանել է եռամսյակում մեկ անգամ կրճատման տեմպը։ Միևնույն ժամանակ, Դրամավարկային քաղաքականության կոմիտեի իննից չորս անդամ օգոստոսին կողմ էր քվեարկել պահպանել տոկոսադրույքը նույն մակարդակի վրա։

Բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի գանձապետական կոմիտեի լսումների ընթացքում Բեյլին չորեքշաբթի ասել է, որ ԿԲ-ն կարող է հրաժարվել նախկին կրճատման տեմպերից։

«Հիմա մենք շատ ավելի մեծ կասկածներ ունենք՝ կապված այն հարցի հետ, թե երբ և որքան արագ մենք կկարողանանք ձեռնարկել հետագա քայլերը», – մեջբերում է նրա խոսքերը Reuters-ը։

Մեծ Բրիտանիայում գնաճը հուլիսին արագացել է՝ հասնելով 3.8%-ի տարեկան կտրվածքով, ինչը ամենաբարձր մակարդակն է՝ 2024 թվականի հունվարից ի վեր (հունիսին՝ 3.6%)։

Բեյլին նշել է, որ ամերիկյան մաքսատուրքերը չեն ազդում Մեծ Բրիտանիայի գնաճի վրա այնքան ուժեղ, որքան կարելի էր վախենալ դրանցից։

«Չպետք է թերագնահատել այս գործոնի նշանակությունը, բայց Մեծ Բրիտանիայի գնաճի տեսանկյունից այն այնքան էլ էական չէ, որքան մենք սպասում էինք», – ասել է նա։

Բեյլին ընդգծել է, որ «շատ մտահոգված է» ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի անկախությանը սպառնացող վտանգներով։

«Սա շատ լուրջ իրավիճակ է, և ես խորապես անհանգստացած եմ: ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը վաստակել է ուժեղ հեղինակություն՝ իր անկախության և ընդունած որոշումների որակի շնորհիվ», – հայտարարել է Բեյլին։

Նրա կարծիքով՝ ԿԲ-ի անկախությունը այլ կառավարական որոշումներով փոխարինելը «շատ վտանգավոր ճանապարհ» է։

03/09/2025
դրամ
Դոլար (USD)
382.65
-0.03
Եվրո (EUR)
445.56
+0.39
Ռուբլի (RUR)
4.7305
-0.0209
Լարի (GEL)
141.97
-0.13
42936
+183
Արծաթ
498.5
-0.71