Ֆինանսական

USD BUY - 382.00+1.00 USD SELL - 384.00+0.00
EUR BUY - 443.00+0.00 EUR SELL - 449.00+2.00
OIL:  BRENT - 65.50-2.02 WTI - 61.97-2.15
COMEX:  GOLD - 3639.80+0.60 SILVER - 41.51-0.12
COMEX:  PLATINUM - 1382.80-0.75
LME:  ALUMINIUM - 2600.50+0.35 COPPER - 9897.50-0.01
LME:  NICKEL - 15235.00-0.01 TIN - 34314.00-0.70
LME:  LEAD - 1985.00-0.03 ZINC - 2861.00+0.62
FOREX:  USD/JPY - 147.38-0.55 EUR/GBP - 1.1717+0.39
FOREX:  EUR/USD - 1.1717+0.39 GBP/USD - 1.3506+0.41
STOCKS RUS:  RTSI - 1120.73+0.65
STOCKS US: DOW JONES - 45400.86-0.48 NASDAQ - 21700.39-0.03
STOCKS US: S&P 500 - 6481.50-0.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 43018.75+1.03 TOPIX - 3105.31+0.82
STOCKS CHINA:  HANG SENG - 25417.98+1.43 SSEC - 3812.51+1.24
STOCKS EUR:  FTSE100 - 9208.21-0.09 CAC40 - 7674.78-0.31
STOCKS EUR:  DAX - 23596.98-0.73
05/09/2025  CBA:  USD - 382.77+0.52 GBP - 515.9+1.96
05/09/2025  CBA:  EURO - 447.46+2.1
05/09/2025  CBA:  GOLD - 43642-62 SILVER - 504.13+1.98
Ամերիաբանկը մասնակցում է TOON EXPO-ին
06/09/2025 12:11
Կիսվել

Ամերիաբանկը մասնակցում է TOON EXPO-ին

Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկերի լայն տեսականի՝ բնակելի և առևտրային գույքի գնման, վերանորոգման ու կառուցապատման վարկեր, վարկավորման արտոնյալ պայմաններ պետական ծրագրերի շրջանակում, հատուկ հիփոթեքային վարկ սփյուռքի մեր հայրենակիցների համար, ինչպես նաև ներդրումային վարկ` արտերկրում գույք գնելու համար։ Բանկի նոր փուլային վարկավորման մեխանիզմը հնարավորություն է տալիս գույքի ձեռքբերման փուլերում նվազեցնել վարկային բեռը մինչև շենքի կառուցապատման ավարտը։

Հատուկ TOON EXPO-ի այցելուների համար Ամերիբանկն առաջարկում է վարկավորման բացառիկ պայմաններ սեպտեմբերի 5-ին, 6-ին և 7-ին. միայն էքսպոյի Ամերիաբանկի տաղավարի այցելուներին Ամերիաբանկը կտրամադրի հիփոթեքային վարկեր 12% անվանական տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք՝ 12.67%):

Բացի այդ, TOON EXPO-ի այցելուները կստանան նաև բացառիկ 0.5 տոկոսային կետով ցածր տոկոսադրույքի առաջարկ ներդրումային վարկերի համար.

  • ՀՀ դրամով` 13,5%`  14%-ի փոխարեն (փաստացի տոկոսադրույք՝ 15,03-18,43%)
  • ԱՄՆ Դոլարով` 10%` 10,5%-ի փոխարեն (փաստացի տոկոսադրույք՝ 11,12-16,13%)
  • Եվրոյով` 8%`  8.5%-ի փոխարեն (փաստացի տոկոսադրույք՝ 8,92-13,41%)

Վարկերը տրամադրվում են 3-150 մլն դրամի կամ համարժեք արտարժույթի չափով և մինչև 240 ամիս մարման ժամկետով:

Ամերիաբանկի հիփոթեքային պորտֆելը

Ամերիաբանկը հիփոթեքային վարկերի պորտֆելի ծավալով պահպանում է առաջատարի դիրքը Հայաստանի բանկային համակարգում՝ 22.6% շուկայի մասնաբաժնով (30.06.2025 թ․): 2025թ․ առաջին 6 ամսում բանկի հիփոթեքային վարկերի պորտֆելն աճել է 12.3 մլրդ դրամով` 30.06.2025-ի դրությամբ կազմելով ավելի քան 360 մլրդ դրամ:

MyHome հարթակի մասին

2025-ի առաջին կիսամյակում Ամերիաբանկի միջոցով գնված բնակարանների հիփոթեքային վարկերի 45%-ը տրամադրվել է օնլայն՝ MyHome.am հարթակի միջոցով։

Հարթակն այս տարի համալրվել է մի շարք նոր գործիքներով, որոնք անշարժ գույքի հետ կապված գործարքները դարձնում են առավել հարմար և մատչելի։ Մասնավորապես, հարթակում հնարավոր է որոնել, գնել կամ վարձակալել անշարժ գույք ինչպես առաջնային, այնպես էլ՝ երկրորդային շուկայում։ Այս տարի ընդլայնվել է նաև ներկայացված գույքի աշխարհագրությունը՝ հաճախորդներին ընձեռելով արտերկրում գույք գնելու հնարավորություն։ Հարթակում գրանցված օգտատերերը նաև կարող են օգտվել մի շարք զեղչերից և հատուկ առաջարկներից տեխնիկայի, կահույքի, դիզայնի ու շինանյութի տասնյակ վաճառասրահներում։

Բացի այդ, հարթակում գործարկվել է՝

  • Անձնական հայտարարությունների հրապարակման հնարավորություն, որի շնորհիվ ֆիզիկական անձ օգտատերերը, նույնականացվելով որպես Ամերիաբանկի հաճախորդ, կարող են ինքնուրույն տեղադրել անշարժ գույքի վաճառքի կամ վարձակալության հայտարարություններ։ Նախկինում այս հնարավորությունից կարող էին օգտվել միայն անշարժ գույքի գործակալությունները։
  • Վերանորոգման հաշվիչ, որը հնարավորություն է տալիս պլանավորել վերանորոգման բյուջեն՝ ընտրելով անհրաժեշտ անվանակարգերը (պատեր, առաստաղ, հատակ և այլն), մուտքագրելով շինանյութի քանակն ու ստանալով հաշվարկ շուկայական մոտարկված միջին գներով։
  • Գնահատական թողնելու հնարավորություն, որի շնորհիվ օգտատերերը կարող են գնահատել ներկայացված գույքը՝ ապահովելով թափանցիկ և հուսալի փորձառություն։

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։ Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

05/09/2025
դրամ
Դոլար (USD)
382.77
+0.52
Եվրո (EUR)
447.46
+2.1
Ռուբլի (RUR)
4.7
-0.0052
Լարի (GEL)
142.16
+0.22
43642
-62
Արծաթ
504.13
+1.98