Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը 2026թ․ հունվար-փետրվարին կազմել է 7․4%
25/03/2026 20:45
Կիսվել

ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը 2026թ․ հունվար-փետրվարին կազմել է 7․4%

2026թ. հունվար-փետրվար ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանի Հանրապետության տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7․4%-ով։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած նախնական տվյալներից։ Փետրվարին, հունվարի համեմատ, արձանագրվել է 4․5% աճ։

Փետրվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը 2025 թվականի փետրվարի նկատմամբ կազմել է 107․2%։

Արդյունաբերություն

Հաշվետու ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 491․5 մլրդ դրամ, ինչը 2025թ. համադրելի ցուցանիշից ավելի է 17․2%-ով։ 2026թ. հունվարի նկատմամբ փետրվար ամսվա աճը կազմել է 12․2%։

Արդյունաբերության ոլորտում արձանագրված բարձր աճը կարող է պայմանավորված լինել արտահանման մեծացմամբ, հատկապես վերամշակող արդյունաբերության արտադրանքի նկատմամբ և արտադրական կարողությունների ընդլայնմամբ կամ նոր ձեռնարկությունների գործարկմամբ, ինչպես նաև հանքարդյունաբերության հնարավոր ակտիվացմամբ։

Շինարարություն

Շինարարության ծավալը հունվար-դեկտեմբերին կազմել է 54 մլրդ դրամ՝ 2025թ. համադրելի ցուցանիշից 20.5% ավել, հաստատելով ոլորտի առաջատար դերը տնտեսական աճի մեջ։ 2026թ. հունվարի նկատմամբ փետրվար ամսվա աճը կազմել է 40․7%։

Շինարարության ոլորտում առավել կտրուկ աճը հատկապես փետրվարին կարելի է բացատրել ներդրումային ակտիվության բարձրացմամբ։ Հնարավոր պատճառներից են պետական կապիտալ ծախսերի ակտիվացումը, ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը, ինչպես նաև բնակարանաշինության աճը՝ պայմանավորված հիպոթեքային ծրագրերով և պահանջարկի բարձր մակարդակով։

Շինարարությունը ներկայում հանդես է գալիս որպես տնտեսական աճի հիմնական հենասյուն, սակայն դրա գերակշռությունը նաև ենթադրում է տնտեսության որոշակի կառուցվածքային ռիսկ՝ աճի կենտրոնացման տեսանկյունից։

Առևտուր և ծառայություններ

Հունվար-փետրվար առևտրի շրջանառությունը կազմել է 892․2 մլրդ դրամ, ինչը 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 3․3%-ով։ Հունվարի նկատմամբ փետրվար ամսվա աճը կազմել է 14․4%։

Առևտրի ոլորտում դիտվում է կայուն աճ, որը հիմնականում կապված է ներքին սպառման ակտիվացման հետ։ Փետրվարին նկատվող արագացումը կարող է պայմանավորված լինել բնակչության եկամուտների աճով, տրանսֆերտների ավելացմամբ կամ գնաճային սպասումներով, որոնք խթանում են սպառումը։

Ծառայությունների (առանց առևտրի) ծավալը կազմել է 630․3 մլրդ դրամ, 2025թ․ հունվար-փետրվարի համեմատ արձանագրվել է 7․2% աճ։ Փետրվարին, հունվարի համեմատ, արձանագրվել է անկում՝ 1․7%։

Գների շարժ

Սպառողական գների ինդեքսը 2026թ. հունվար-փետրվար ամիսներին աճել է 4․1%-ով։ Արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 9%-ով։

Տնտեսական և արտադրական ակտիվության ինդեքսները ցույց են տալիս, որ ընդհանուր տնտեսական շարժը շարունակում է մնալ դրական։

Ընդհանուր առմամբ, 2026թ. սկզբին տնտեսական աճը հիմնականում պայմանավորված է շինարարության և արդյունաբերության արագ ընդլայնմամբ, մինչդեռ ծառայությունների ոլորտում արդեն նկատվում են որոշակի թուլացման միտումներ։ Փետրվարին գրեթե բոլոր ոլորտներում արձանագրվում է աճի տեմպերի որոշակի դանդաղում, ինչը կարող է մատնանշել տնտեսական ակտիվության մասամբ սեզոնային կամ կառուցվածքային մեղմացում։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52