
ՀՀ ԿԲ. ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 23/08/13
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` օգոստոսի 23-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.02 դրամով և կազմել 406.08 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 2.04 դրամով և կազմել 542.60 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.07 դրամով և կազմել 12.30 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 2.08 դրամով և կազմել 634.22 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 162.32 դրամով և կազմել 17958.22 դրամ: Արծաթի գինն աճել է 1.69 դրամով և կազմել 301.20 դրամ: Պլատինի գինն աճել է 64.30 դրամով և կազմել 19883.94 դրամ: