ՀՀ ԿԲ. ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 27/08/13
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` օգոստոսի 27-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.02 դրամով և կազմել 405.94 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.23 դրամով և կազմել 541.65 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.08 դրամով և կազմել 12.23 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 2.53 դրամով և կազմել 629.69 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 0.89 դրամով և կազմել 17978.13 դրամ: Արծաթի գինն աճել է 0.01 դրամով և կազմել 300.96 դրամ: Պլատինի գինն աճել է 0.99 դրամով և կազմել 20072.86 դրամ: