
Վրաստանը լիովին մարել է պարտքը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ
Վրաստանը լիովին մարել է տարիներով գոյություն ունեցած պարտքը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ։
Պետպարտքի վերաբերյալ նյութերում, որտեղ նախկինում Ռուսաստանի հանդեպ նշված էր 3.997 միլիոն դոլար, այժմ դրված է գիծ:
Իսկ Հայաստանի ու Ադրբեջանի նկատմամբ Վրաստանի պետական պարտքը եղել է 1 միլիոն դոլարից քիչ:
2024 թվականի աշնանը Վրաստանի արտաքին պետական պարտքը հասել էր ռեկորդային 9.03 միլիարդ դոլարի:
Այժմ Վրաստանի հիմնական վարկատուն հանդիսանում է Ֆրանսիան, որի նկատմամբ պարտքը կազմում է 850.9 միլիոն դոլար, ինչը մոտավորապես կազմում է ընդհանուր պարտքի 10%-ը։