Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
Բանկային Ֆորում 2025. Կոնվերս Բանկի փորձառությունն ու ռազմավարական մոտեցումները
23/09/2025 19:03
Կիսվել

Բանկային Ֆորում 2025. Կոնվերս Բանկի փորձառությունն ու ռազմավարական մոտեցումները

Երևանում սկսվել է Հայաստանի բանկերի միության կազմակերպած «Բանկային Ֆորում 2025»-ը։ Երկօրյա ֆորումին մասնակցում են ոչ միայն Հայաստանի ֆինանսական հատվածի ներկայացուցիչները, այլև միջազգային գործընկերներ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ավստրիայից, Գերմանիայից, Լյուքսեմբուրգից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Լեհաստանից, Հունաստանից և Վրաստանից։

Կոնվերս Բանկը ներկայացրել են Ֆինանսական հաստատությունների և միջազգային բանկային հարաբերությունների վարչության պետ Նելլի Քոչարյանը, Համապատասխանության ապահովման բաժնի պետ-Համապատասխանության գլխավոր պատասխանատու Ադրինե Թարխանյանը, Ֆինանսական մոնիտորինգի վարչության պետ (ՓԼ/ԱՖ դեմ պայքարի և պատժամիջոցների համապատասխանության գլխավոր պատասխանատու) Զարուհի Ավակիմյանը:

Հաճախորդների հարմարավետության ու միջազգային պահանջների ապահովումը՝ առաջնային նպատակ

Նելլի Քոչարյանը մասնակցել է երկու պանելային քննարկման՝ Current Environment and Future of Trade Finance in Armenia և Mitigating Sanctions Circumvention Risks in Banking: Նա անդրադարձել է Հայաստանում առևտրի ֆինանսավորման, ինչպես նաև միջազգային փոխանցումների ոլորտում ներկա վիճակին, հիմնախնդիրներին և դրանց հաղթահարման ուղղությամբ Կոնվերս Բանկի կողմից իրականացվող քայլերին։
Նրա խոսքով՝ առևտրի ֆինանսավորման և միջազգային փոխանցումների ոլորտում հիմնական մարտահրավերները պայմանավորված են պատժամիջոցների հետևանքով սահմանված ավելի խիստ կանոններով։

«Կոնվերս Բանկը ձեռնարկում է էական քայլեր հաճախորդներին բարձրորակ սպասարկում ապահովելու ուղղությամբ՝ միաժամանակ հետևելով գործընկեր կառույցների, թղթակից բանկերի պահանջներին և ներքին իրավական կարգավորումները համահունչ դարձնելով միջազգային նորմերին։ Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում աշխատակիցների մասնագիտական զարգացմանն ու համակարգերի ավտոմատացմանը։ Ուրախությամբ կարող եմ ասել, որ մեր ջանքերը բարձր են գնահատվել գործընկերների կողմից», – նշել է նա։

Կայուն զարգացման օրակարգը՝ համատեղ աշխատանքի արդյունք

Ադրինե Թարխանյանը ներկայացրել է Կոնվերս Բանկի մոտեցումները կայուն և սոցիալապես պատասխանատու ֆինանսավորմանը՝ մասնակցելով ESG Integration: Driving Sustainable Finance պանելային քննարկմանը։

Նա շեշտել է, որ կայունության և սոցիալական պատասխանատվության քաղաքականությունը ժամանակակից տնտեսության պարտադիր պայման է։

«Բանկային համակարգը, որպես ֆինանսավորման հիմնական աղբյուր և տնտեսության շարժիչ ուժ, ունի որոշիչ դեր։ Համատեղ աշխատանքի շնորհիվ հնարավոր է առավել արդյունավետ իրականացնել ESG օրակարգը՝ ազդելով ոչ միայն ֆինանսական համակարգի, այլև երկրի զարգացման վրա», – ընդգծել է Ադրինե Թարխանյանը։

Նա կարևորել է նաև նորարարական լուծումների, այդ թվում՝ կանաչ պարտատոմսերի, կայուն, կանաչ ֆինանսավորման պրոդուկտների մշակման ու ներդրման անհրաժեշտությունը:

Հանձնառությունն ու համապատասխան մշակույթը՝ կայունության գրավական

Robust Risk Management: Understanding sanctions and compliance քննարկման ընթացքում Զարուհի Ավակիմյանը խոսել է պատժամիջոցների համապատասխանության ապահովման մասին։

Նրա դիտարկմամբ՝ արդյունավետ համակարգի հիմքում ոչ միայն տեխնիկական լուծումներն են, այլև կառավարման ռազմավարական մոտեցումները։
«Կարևոր է բարձր ղեկավարության հանձնառությունը, համապատասխան մշակույթի ինտեգրումը Բանկի բոլոր ստորաբաժանումներում, ինչպես նաև ծրագրային արդյունավետ լուծումների ներդրումը։ Հենց այս գործոնների համադրությամբ է հնարավոր ստեղծել կայուն և վստահելի համակարգ։ Միևնույն ժամանակ կարևորում ենք աշխատակիցների մասնագիտական հմտությունների զարգացումն ու մշտական հետադարձ կապը՝ խնդիրներից խուսափելու համար», – նշել է Ավակիմյանը։

Նշենք, որ ֆորումն իրականացվում է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի Բանկերի Ասոցիացիայի և ՀՀ կենտրոնական բանկի աջակցությամբ:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02