Նասդաք Օէմէքս Արմենիա. Արտարժույթի շուկա և վարկային ռեսուրսներ 02/09/13
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` սեպտեմբերի 2-ին, բորսայում կայացել է 600000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 408.50 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 408.50 դրամ:
Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 15 գործարք: Գործարքի ընդհանուր ծավալը կազմել է 25250000000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 8.42%, փակմանը` 8.51%, առավելագույնը` 8.51%, նվազագույնը` 8.42%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 8.4524%: