
Արժույթի միջազգային հիմնադրամը նախատեսում է Հայաստանում սկսել ֆինանսական նոր ծրագիր
Սեպտեմբերի 5-ին ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ու գնահատել համագործակցության նոր ծրագրի բանակցությունների ընթացքը. ԱՄՀ-ն նախատեսում է Հայաստանում սկսել ֆինանսական նոր ծրագիր՝ երկարաձգվող վարկավորման ծրագրի տրամաբանությամբ:
Հանդիպման ընթացքում նախարարն ԱՄՀ ներկայացուցչի հետ քննարկել է նաև մակրոտնտեսական միջավայրին և ֆինանսական ոլորտին առնչվող այլ հարցեր: