
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա. Արտարժույթի շուկա և վարկային ռեսուրսներ 06/09/13
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` սեպտեմբերի 6-ին, բորսայում ԱՄՆ դոլարով գործարք չի կայացել:
Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 11 գործարք: Գործարքի ընդհանուր ծավալը կազմել է 15700000000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 7.55%, փակմանը` 7.55%, առավելագույնը` 7.80%, նվազագույնը` 7.55%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 7.5624%: