Ֆինանսական

USD BUY - 381.50+0.00 USD SELL - 384.00+0.00
EUR BUY - 443.50-1.00 EUR SELL - 447.00-2.00
OIL:  BRENT - 65.95+0.38 WTI - 62.24+0.57
COMEX:  GOLD - 4037.20+1.03 SILVER - 48.17-0.48
COMEX:  PLATINUM - 1688.60+1.80
LME:  ALUMINIUM - 2692.50+0.00 COPPER - 10490.50+0.00
LME:  NICKEL - 15317.00+0.00 TIN - 36888.00+0.00
LME:  LEAD - 2024.00+0.00 ZINC - 3020.50+0.00
FOREX:  USD/JPY - 152.46+1.43 EUR/GBP - 1.162-0.73
FOREX:  EUR/USD - 1.162-0.73 GBP/USD - 1.3393-0.61
STOCKS RUS:  RTSI - 1026.02+2.07
STOCKS US: DOW JONES - 46602.98-0.20 NASDAQ - 22788.36-0.67
STOCKS US: S&P 500 - 6714.59-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 47950.88+0.01 TOPIX - 3227.91+0.06
STOCKS CHINA:  HANG SENG - 26957.77+0.00 SSEC - 3882.78+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 9483.58+0.05 CAC40 - 7974.85+0.04
STOCKS EUR:  DAX - 24385.78+0.03
07/10/2025  CBA:  USD - 382.63+0.05 GBP - 513.68+0.22
07/10/2025  CBA:  EURO - 446.61+0.41
07/10/2025  CBA:  GOLD - 48585+790 SILVER - 597.44+11.89
ՀՀ Կենտրոնական բանկը հյուրընկալել է imID և SK ID Solutions ընկերությունների ներկայացուցիչներին
08/10/2025 14:15
Կիսվել

ՀՀ Կենտրոնական բանկը հյուրընկալել է imID և SK ID Solutions ընկերությունների ներկայացուցիչներին

Հոկտեմբերի 3-ին ՀՀ Կենտրոնական բանկը՝ ի դեմս նախագահ Մարտին Գալստյանի և նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանի, հյուրընկալեց imID-ի և SK ID Solutions-ի ներկայացուցիչներին՝ քննարկելու վերջիններիս միջև նորաստեղծ ռազմավարական համագործակցությունը և դրա կարևորությունը Հայաստանի թվային փոխակերպման օրակարգում։

Հանդիպմանը ներկա էին Տեղեկատվական համակարգերի գործակալության (ISAA) տնօրեն Ներսես Երիցյանը, ինչպես նաև երկու կողմերի ներկայացուցիչները՝ imID-ի Հիմնադիր խորհրդի նախագահ Տիգրան Սիմոնյանը, խորհրդի անդամ Տիգրան Ֆրանգյանը, գործադիր տնօրեն Կարեն Մկոյանը, իրավական համապատասխանության և ռիսկերի գծով տնօրեն Աննա Հակոբյանը, SK ID Solutions ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Կալև Փիհլը, ռիսկերի և համապատասխանության կառավարման ղեկավար Կատրին Լաաս-Միկկոն, և բիզնես ռազմավարության ղեկավար Փիրուզա Հարությունյանը։

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը և նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը ներկայացրեցին բանկի թվային փոխակերպման օրակարգի ռազմավարական առաջնահերթությունները՝ կարևորելով հոկտեմբերի 2-ին imID-ի և SK ID-ի միջև կնքնված համագործակցության պայմանագրի ռազմավարական դերը Հայաստանի ֆինանսական համակարգի, բանկային ոլորտի հզորացման, համապատասխանության մեխանիզմների ամրապնդման, ինչպես նաև ֆինանսական ենթակառուցվածքում միջազգային առաջատար փորձի ինտեգրման հարցում։

«Մեզ համար շատ կարևոր է նման նախաձեռնությունների իրականացումը, քանի որ վստահ ենք՝ թվային նույնականացման մեխանիզմների ներդրումը խթանիչ դեր կունենա նոր, ավելի անվտանգ ու ավելի ընդգրկուն թվային ֆինանսական ծառայությունների մատուցման գործում»- նշում է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Ըստ պայմանագրի՝ imID-ն արդեն գործարկված վերջին սերնդի իր տեղեկատվական ենթակառուցվածքի վրա կներդնի SK ID Solutions ընկերության միջազգային մակարդակով ապացուցված split key անվտանգության տեխնոլոգիան՝ Հայաստանում գործարկելով imID Digital ID հավելվածը։ Նախաձեռնությունը կարևոր քայլ է՝ ուղղված երկրում ապահով, անվտանգ և ԵՄ կարգավորումներին համապատասխան էկոհամակարգի ձևավորմանը։

«imID-ի առաքելությունն է պետական կառույցների հետ սերտ համագործակցությամբ Հայաստանը դասել աշխարհի առաջատար թվային հասարակությունների շարքին։ Մեր լուծումները միտված են բիզնես միջավայրը արդյունավետության և անվտանգության նոր մակարդակի հասցնելուն՝ ներդնելով նորարարական տեխնոլոգիաներ և վստահելի թվային ծառայություններ։ Արդեն իսկ գործարկելով Հայաստանի առաջին հավաստագրման կենտրոնը՝ մենք այսօր ևս մեկ կարևորագույն նշաձող ենք սահմանել և վստահ քայլերով շարժվում ենք դեպի հաջորդ կարևոր հանգրվանը՝ imID Digital ID հավելվածի գործարկումը, որը կառուցված է SK ID Solutions-ի բազմամյա եվրոպական փորձի հիման վրա»- նշում է Ակբա բանկի Գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ-թվային պլատֆորմների և տեխնոլոգիաների տնօրեն, imID-ի Հիմնադիր խորհրդի նախագահ Տիգրան Սիմոնյանը։

imID-ի գործադիր տնօրեն Կարեն Մկոյանի հավաստմամբ՝ SK ID Solutions-ի հետ համագործակցությունը չի սահմանափակվում առաջադեմ և միջազգայնորեն ճանաչված տեխնոլոգիայի ներդրմամբ։ Նա նաև նշեց, որ  հանդիպմանը քննարկվեցին ավելի քան երկու տասնամյակի եվրոպական փորձի, լավագույն պրակտիկայի և վստահության ծառայությունների մատուցման ընթացքում ձեռք բերված գործնական մոտեցումների փոխանակումը։

Ընդգծելով երկու ընկերությունների համատեղ հայացքներն ու տեսլականը՝ SK ID Solutions-ի գլխավոր գործադիր տնօրեն Կալև Փիհլը նշում է. «Ուրախ ենք հյուրընկալվել ՀՀ Կենտրոնական բանկի կողմից և մասնակից լինել քննարկումների, որոնք ուղղված են երկրի՝ թվային փոխակերպմանն ուղղված վճռական քայլերին ու մոտեցումներին։ Հայաստանը, ի դեմս imID-ի, ունի թե՛ հավակնություն, և թե՛  անհրաժեշտ հիմք՝ դառնալու թվային ինքնության և վստահության ծառայությունների ոլորտում տարածաշրջանային առաջատար։ 25 տարվա մեր հարուստ փորձի և imID-ի ամուր ենթակառուցվածքի համատեղումով մշակվում է այնպիսի լուծում, որը կծառայի ինչպես քաղաքացիներին, այնպես էլ բիզնեսներին և ֆինանսական հաստատություններին։ Մեր համագործակցությունը վառ օրինակ է նրա, թե ինչպես գործընկերությունն ու վստահությունը կարող են  դառնալ նորարարության, տնտեսության ամրապնդման և համընդհանուր թվային տնտեսության հիմքը»։

Քննարկման ընթացքում անդրադարձ եղավ նաև ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում առկա մարտահրավերներին ու հնարավորություններին, ինչպիսիք են զեղծարարությունների կանխարգելումը, անձնական տվյալների պաշտպանությունը և հաճախորդների անվտանգության ու համապատասխանության ապահովման գործում հուսալի նույնականացման մեխանիզմների կարևորությունը։

Հանդիպումն ավարտվեց փոխադարձ պատրաստակամությամբ՝ շարունակելու համագործակցությունը և ներդնելու անհրաժեշտ ջանքերը imID Digital ID հավելվածի գործարկմանն ուղղված աշխատանքներում։

Հավելվածը նախատեսվում է գործարկվել 2026 թվականի առաջին եռամսյակին։

imID-ն ստեղծվել է 2024 թվականին՝ Հայաստանի առաջատար տասը բանկերի և երեք հեռահաղորդակցության ընկերությունների միավորմամբ․ նպատակն է Հայաստանում թվային ինքնության և վստահության ծառայությունների նոր մշակույթ և ձևաչափ ստեղծել։ imID-ն տրամադրում է անվտանգ և հուսալի էլեկտրոնային ինքնության լուծումներ՝ անհատների, բիզնեսների և պետական մարմինների համար։ Որպես թվային ինքնության մատակարար՝ imID-ն տրամադրում է անվտանգ թվային ID-ներ քաղաքացիներին՝ հնարավորություն տալով իրականացնել վստահելի և հաստատված գործարքներ թվային միջավայրում։ Ընկերությունը հնարավորություն է տալիս օգտատերերին առանց ֆիզիկական ներկայության անհրաժեշտության իրականացնել էլեկտրոնային գրանցում, մուտք գործել imID-ով, հաստատել գործարքներ, ստորագրել ցանկացած թվային փաստաթուղթ առցանց։ Որպես վստահության ծառայություններ մատուցող ընկերություն՝ imID-ն բիզնեսներին և պետական կառույցներին ապահովում է վստահելի ու անվտանգ թվային ծառայությունների ամբողջական համակարգ՝ Identity-as-a-Service (IDaaS) անվտանգ նույնականացում և ինքնության հաստատում, Signature-as-a-Service (SignaaS) հեռավար որակավորված էլեկտրոնային ստորագրություններ՝ լիարժեք իրավական ուժով։ Վերջերս imID-ն ներկայացրել է MobileID eSIM ծառայությունը, որը հնարավորություն է տալիս օգտատերերին eSIM–ի կիրառող սարքերով հասանելիություն ունենալ թվային ինքնության ծառայություններին՝ առանց ֆիզիկական SIM քարտի անհրաժեշտության։ Ընկերությունը ձեռք է բերել նաև Հայաստանի Mobile ID ծառայությունը՝ միավորելով հեռահաղորդակցության վրա հիմնված ինքնության ենթակառուցվածքը մեկ միասնական հարթակի ներքո և ապահովելով ինքնության ծառայությունների անխափան հասանելիություն ողջ երկրի տարածքում։ Թե՛ փաստաթղթերի ստորագրման, և թե՛ ինքնությունը հաստատող յուրաքանչյուր  գործարք ապահովվում է հզոր գաղտնագրման և գործառնական պաշտպանական մեխանիզմներով։ imID-ի նպատակն է նախ Հայաստանում, ապա ողջ աշխարհում մարդկանց հնարավորություն տալ անվտանգ և արդյունավետ կերպով օգտվել վստահության թվային ծառայություններից ու պրոդուկտներից, որոնք բարելավում են թվային աշխարհի հետ հուսալի և անխափան հաղորդակցությունը:

07/10/2025
դրամ
Դոլար (USD)
382.63
+0.05
Եվրո (EUR)
446.61
+0.41
Ռուբլի (RUR)
4.6668
+0.0624
Լարի (GEL)
141.12
+0.34
48585
+790
Արծաթ
597.44
+11.89