
Չինաստանի արտարժութային պահուստները սեպտեմբերին աճել են 0.5%-ով՝ հասնելով վերջին 10 տարվա առավելագույնին
Չինաստանին արտարժույթի պահուստները, որոնք աշխարհի ամենամեծն են, սեպտեմբերին աճել են 16.5 միլիարդ դոլարով (0.5%)՝ նախորդ ամսվա համեմատ, և կազմել 3.339 տրիլիոն դոլար։ Այս մասին նշվում է Չինաստանի Ժողովրդական բանկի հաղորդագրությունում։
Սա գրեթե տասը տարվա ընթացքում արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է՝ սկսած 2015 թվականի նոյեմբերից։
Անցյալ ամիս յուանը ամրապնդվել է դոլարի նկատմամբ 0.1%-ով։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ դոլարի փոխարժեքը գործնականում չի փոխվել աշխարհի հիմնական արժույթների զամբյուղի նկատմամբ։
Ոսկու պահուստները սեպտեմբերի վերջի դրությամբ կազմել են 74.06 միլիոն ունցիա՝ օգոստոսի 74.02 միլիոն ունցիայի դիմաց։ Չինաստանի Կենտրոնական բանկը գնում է թանկարժեք մետաղը արդեն տասնմեկերորդ ամիսն անընդմեջ։ Արժեթղթային արտահայտությամբ ոսկու պահուստները հասել են 283.29 միլիարդ դոլար՝ օգոստոսի վերջի 253.84 միլիարդի դիմաց։