Կայացել է ԿԲ խորհրդի նիստ
Սեպտեմբերի 24-ին կայացել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ: Այն վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:
ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ նիստում խորհուրդը փոփոխություններ ու լրացումներ է կատարել «Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության հետևանքով Հայաստանի Հանրապետությունում ֆինանսական համակարգի կայունությունը և (կամ) իրացվելիությունը և (կամ) վճարունակությունը վտանգելու մասին» ուղեցույցում: