ԵՄ-ում 2027-ին կանխատեսում են պաշտպանական ծախսերի աճ` մինչև 2%
ԵՄ պաշտպանական ծախսերը, ինչպես սպասվում էր, կաճեն՝ 2024 թվականի 1.5%-ից մինչև 2%՝ 2027 թվականին: Այս մասին հայտարարել է տնտեսական հարցերի հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը։
«Պետք է նշել, որ սա ներառում է միայն այն պաշտպանական ծախսերը, որոնք բավական մանրամասն և վստահելի կերպով հայտարարված էին կանխատեսման ավարտի՝ հոկտեմբերի 31-ի դրությամբ։ Դա նշանակում է, որ անդամ-պետությունների կողմից ներկայումս մշակվող ազգային ներդրումային ծրագրերը, ներառյալ՝ հնարավոր ֆինանսական աջակցության օգտագործումը SAFE ծրագրի շրջանակում, հաշվի չեն առնվել», – պարզաբանել է եվրահանձնակատարը՝ ներկայացնելով Եվրահանձնաժողովի աշնանային տնտեսական կանխատեսումը։
ԵՄ-ում ակնկալում են, որ պաշտպանական ծախսերը կշարունակեն աճել այն բանից հետո, երբ այդ ծրագրերը ներառվեն հաշվարկներում:
