Ֆինանսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 416.00+0.00
OIL:  BRENT - 104.38-1.19 WTI - 92.44-0.70
COMEX:  GOLD - 4287.90+0.58 SILVER - 64.00+0.85
COMEX:  PLATINUM - 1800.80+2.77
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.19-0.77 EUR/GBP - 1.1388+0.18
FOREX:  EUR/USD - 1.1388+0.18 GBP/USD - 1.3251+0.33
STOCKS RUS:  RTSI - 849.31-1.01
STOCKS US: DOW JONES - 51828.62+0.93 NASDAQ - 27068.72+0.48
STOCKS US: S&P 500 - 7743.41+0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 65877.62-0.73 TOPIX - 4112.00-0.40
STOCKS CHINA:  HANG SENG - 24642.51+0.54 SSEC - 3823.62-1.67
STOCKS EUR:  FTSE100 - 10695.25+0.14 CAC40 - 8077.80-0.04
STOCKS EUR:  DAX - 25408.64+0.56
28/09/2026  CBA:  USD - 363.34-0.18 GBP - 481.64+0.19
28/09/2026  CBA:  EURO - 413.19-1.15
28/09/2026  CBA:  GOLD - 49776-87 SILVER - 759.48+16.39
Եվրոպական տիեզերական գործակալությունն առաջին անգամ գումար է հատկացնում ռազմական ծախսերի համար
28/11/2025 14:04
Կիսվել

Եվրոպական տիեզերական գործակալությունն առաջին անգամ գումար է հատկացնում ռազմական ծախսերի համար

Եվրոպական տիեզերական գործակալությունն իր պատմության մեջ առաջին անգամ մտադիր է բյուջեի մի մասը հատկացնել նաև պաշտպանության ոլորտի նախագծերին: Այս մասին գրում է Politico-ն՝ հղում անելով ԵՏԳ որոշմանը։

«ԵՏԳ-ի միջկառավարական մեխանիզմը լիազորություններ և միջոցներ է տրամադրում պաշտպանության ոլորտի նախագծեր իրականացնելու համար», – նշված է փաստաթղթում։

Երեք տարով անդամ երկրների կողմից հաստատված 22.1 միլիարդ եվրոյի բյուջեն դարձել է ԵՏԳ-ի պատմության մեջ ամենամեծը. 2024 թվականին այն կազմել էր մոտ 17 միլիարդ եվրո։

Politico-ի տվյալներով՝ ծախսերի հոդվածները ներառում են 3.4 միլիարդ եվրո Երկրի մակերեսի դիտարկումների համար, 2.1 միլիարդ՝ «ապահով հաղորդակցության» ապահովման համար, 900 միլիոն էլ հատկացվում է եվրոպական արտադրության հրթիռային կրիչների մշակմանը։

Պարբերականի տեղեկություններով՝ ԵՏԳ ներկայիս բյուջեում ամենամեծ ներդրումն արել են Գերմանիան, Ֆրանսիան և Իտալիան՝ համապատասխանաբար հինգ և երեք միլիարդ եվրոյի չափով։

Ավելի վաղ Euractiv-ը հաղորդել էր, որ ԵՏԳ-ն պատրաստվում է անդամ երկրներին դիմել մոտ 1 միլիարդ եվրո տրամադրելու խնդրանքով՝ ռազմական հետախուզական արբանյակների ցանցի մշակում սկսելու համար։

Գործակալության նախորդ նախագծերը, օրինակ՝ «Գալիլեո» նավիգացիոն արբանյակային համակարգը՝ GPS-ի այլընտրանքը, և «Կոպերնիկուս» արբանյակային ցանցը, որը նախատեսված է կլիմայի փոփոխությունների դիտարկման համար, մշակվել էին «միանշանակ քաղաքացիական նպատակներով»։

Euractiv-ը նաև հիշեցրել էր ԵՏԳ-ի «խաղաղ նպատակների» մասին, որոնք սահմանված են 1975 թվականի մայիսի 30-ի ստեղծման կոնվենցիայում։

«Պայմանագիրը փոխելու անհրաժեշտություն չկա, մենք դա մանրամասն քննարկել ենք անցյալ տարի։ «Խաղաղ նպատակների» ներքո է պաշտպանությունը», – հայտարարել է ԵՏԳ գլխավոր տնօրենը։

Նրա խոսքով՝ «այդ ձևակերպման նման ըմբռնման լավագույն ապացույցն անդամ երկրների՝ ռազմական արբանյակների ծրագրեր ներկայացնելու դիմումներն են»։

28/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.34
-0.18
Եվրո (EUR)
413.19
-1.15
Ռուբլի (RUR)
4.3043
-0.0084
Լարի (GEL)
139.53
-0.02
49776
-87
Արծաթ
759.48
+16.39