Ֆինանսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
2025թ.-ի հոկտեմբերի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը 14․2 մլրդ դոլար է (+1,540․4 մլն դոլար)
08/12/2025 15:00
Կիսվել

2025թ.-ի հոկտեմբերի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը 14․2 մլրդ դոլար է (+1,540․4 մլն դոլար)

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ.-ի հոկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 5,424,371.6 մլն դրամ: 2024թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ պետական պարտքն աճել է 534,830․1 մլն դրամով կամ 10․9%-ով։

Մասնավորապես, արտաքին պարտքն աճել է 198,578․9 մլն դրամով կամ 8.2%-ով և կազմել 2,627,619.7 մլն դրամ, որից ՀՀ կառավարության պարտքը՝ 2,431,526.4 մլն դրամ է, իսկ Կենտրոնական բանկի պարտքը՝ 196,093.3 մլն դրամ:

Ինչ վերաբերում է ներքին պարտքին, ապա այն աճել է 13․7%-ով կամ 336,251․1 մլն դրամով և կազմել 2,796,751.8 մլն դրամ, որից ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական պարտատոմսեր՝ 2,549,559.0 մլն դրամ, ռեզիդենտների կողմից ձեռք բերված արտարժութային պետական պարտատոմսեր՝ 198,561.0 և ներքին երաշխիքներ՝ 48,631.9 մլն դրամ:

Եթե պետական պարտքը ներկայացնենք ԱՄՆ դոլարով՝ հաշվի առնելով դոլարի 2025թ.-ի հոկտեմբերի 31-ի 382.72 դրամ փոխարժեքը, ապա 2025թ.-ի հոկտեմբերի 31-ին ՀՀ պետական պարտքը կազմել է 14.2 մլրդ ԱՄՆ դոլար: Այդ թվում՝ արտաքին պարտքը կազմել է 6.9 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ներքին պարտքը՝ 7.3 մլրդ ԱՄՆ դոլար։ 2024թ.-ի հոկտեմբերի վերջի 12.6 մլրդ դոլար ցուցանիշի համեմատ պետական պարտքն աճել է 12․2%-ով կամ 1,540․4 մլն դոլարով։

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11