Ֆինանսական

USD BUY - 375.00+0.00 USD SELL - 378.50+0.00
EUR BUY - 434.00+1.00 EUR SELL - 438.00+0.00
OIL:  BRENT - 104.00+4.09 WTI - 91.76+3.09
COMEX:  GOLD - 4549.80+3.42 SILVER - 72.36-1.11
COMEX:  PLATINUM - 1911.70-2.42
LME:  ALUMINIUM - 3215.00-1.14 COPPER - 11929.50-1.79
LME:  NICKEL - 17019.00+0.21 TIN - 43279.00-0.60
LME:  LEAD - 1896.50+0.48 ZINC - 3067.00-0.15
FOREX:  USD/JPY - 159.44+0.42 EUR/GBP - 1.1567-0.30
FOREX:  EUR/USD - 1.1567-0.30 GBP/USD - 1.3363-0.28
STOCKS RUS:  RTSI - 1104.24+1.29
STOCKS US: DOW JONES - 46429.49+0.66 NASDAQ - 21929.83+0.77
STOCKS US: S&P 500 - 6591.90+0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 53749.62+2.87 TOPIX - 3650.99+2.57
STOCKS CHINA:  HANG SENG - 25335.95+1.09 SSEC - 3931.84+1.30
STOCKS EUR:  FTSE100 - 10106.84+1.42 CAC40 - 7846.55+1.33
STOCKS EUR:  DAX - 22957.08+1.41
25/03/2026  CBA:  USD - 377.2-0.12 GBP - 505.9+0.03
25/03/2026  CBA:  EURO - 437.78+0.35
25/03/2026  CBA:  GOLD - 53524-657 SILVER - 848.54+32.96
Նոյեմբերին ավարտված հսկողական միջոցառումների արդյունքները․ ՀԴՄ կիրառման կանոնների, վարձու աշխատողի չձևակերպման և անկանխիկ գործառնությունների խախտման դեպքերը
17/12/2025 15:59
Կիսվել

Նոյեմբերին ավարտված հսկողական միջոցառումների արդյունքները․ ՀԴՄ կիրառման կանոնների, վարձու աշխատողի չձևակերպման և անկանխիկ գործառնությունների խախտման դեպքերը

Պետական եկամուտների կոմիտեում շարունակվում են հսկողական աշխատանքները՝ հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառման կանոնների, վարձու աշխատողի չձևակերպման և «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ։ ՊԵԿ-ը հիշեցնում է, որ հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառումը պարտադիր է բնակչությանն ապրանք վաճառելիս, ծառայություն մատուցելիս կամ աշխատանք կատարելիս կանխիկ դրամով կամ վճարային քարտերի միջոցով վճարում կատարելու, այդ թվում` կանխավճար կամ մասնակի վճարում ընդունելու դեպքում: Միաժամանակ, վարձու աշխատողին աշխատանքի ընդունելիս հարկ վճարողը պարտավոր է ապահովել աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի ընդունումը կամ գրավոր պայմանագրի կնքումը, իսկ նոր աշխատողի համար՝ սահմանված ժամկետում հարկային մարմին պետք է ներկայացնել գրանցման հայտ, կամավոր աշխատողի դեպքում՝ նրա հետ պետք է կնքել կամավոր աշխատանքի մասին պայմանագիր: Հսկիչ դրամարկղային մեքենաներ կիրառելու պարտավորություն ունեցող հարկ վճարողները, «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն, պարտադիր պետք է ապահովեն վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն և հետևողական լինեն օրենքի պահանջների կատարման նկատմամբ։ Իրավախախտումների կանխարգելումը, բացահայտումը և օրենքի պահանջների նկատմամբ հսկողությունը կարևոր են յուրաքանչյուր քաղաքացու, աշխատողի, ինչպես նաև օրենքի դաշտում գործող բիզնեսի համար։

ՊԵԿ-ը ներկայացնում է 2025 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքները․

  • Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտում արձանագրվել է 485 հարկ վճարողի մոտ և տուգանքի չափը կազմել է շուրջ 192.7 մլն դրամ։ Խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկը կցվում է (ՀԴՄ ցանկ1): Արձանագրված խախտումներից 18 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1.0 մլն դրամ և ավելի տուգանք՝ ընդհանուր շուրջ 56.8 մլն դրամի չափով: ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված և 1․0 մլն դրամ և ավելի գումարով տուգանված հարկ վճարողների անվանական ցանկը՝ ըստ գործունեության ոլորտների կցվում է (ՀԴՄ ցանկ 2
  • Վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են ընդհանուր առմամբ 59 հարկ վճարողի մոտ, իսկ տուգանքի չափը կազմել է 56.750 մլն դրամ։ Խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկը կցվում է (ՉԱ ցանկ-1Երեք և ավելի վարձու աշխատողների չձևակերպման դեպքով 18 հարկ վճարող տուգանվել է 43.250 մլն դրամով: Խախտում թույլ տված հարկ վճարողների անվանական ցանկը` ըստ գործունեության ոլորտների կցվում է (ՉԱ ցանկ-2
  • «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում արձանագրվել է 25 հարկ վճարողի մոտ: Արդյունքում, հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 9.6 մլն դրամի չափով տուգանք: Խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկը՝ գործունեության համապատասխան օբյեկտների լուսանկարներով կցվում է (Անկանխիկ-ցանկ):

Միաժամանակ, Կոմիտեն տեղեկացնում է, որ խախտումներ թույլ տված հարկ վճարողների ցանկերում հաշվի չեն առնվել ստուգման ակտերի վարչական կամ դատական կարգով հնարավոր վիճարկման արդյունքները:

ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին դրսևորել հարկային կարգապահություն և հետևել օրենքի պահանջներին՝ նպաստելով կայուն և վստահելի բիզնես միջավայրի ապահովմանը։

25/03/2026
դրամ
Դոլար (USD)
377.2
-0.12
Եվրո (EUR)
437.78
+0.35
Ռուբլի (RUR)
4.6619
-0.0266
Լարի (GEL)
139.45
+0.63
53524
-657
Արծաթ
848.54
+32.96