Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Անգլիայի բանկն իջեցրել է հիմնական տոկոսադրույքը մինչև 3.75%
18/12/2025 18:05
Կիսվել

Անգլիայի բանկն իջեցրել է հիմնական տոկոսադրույքը մինչև 3.75%

Անգլիայի բանկը նվազեցրել է հիմնական տոկոսադրույքը 25 բազիսային կետով՝ հասցնելով այն տարեկան 3.75%-ի: Այս մասին ասվում է բրիտանական կենտրոնական բանկի հաղորդագրությունում։

Որոշումը համընկել է վերլուծաբանների համախմբված կանխատեսման հետ, որը ներկայացրել է Trading Economics-ը։

Տոկոսադրույքի իջեցման օգտին քվեարկել են Դրամավարկային քաղաքականության կոմիտեի ինը անդամներից հինգը, մինչդեռ չորսը հանդես են եկել նախկին մակարդակում դրա պահպանման օգտին։

Մեծ Բրիտանիայում տարեկան սպառողական գնաճը նոյեմբերին դանդաղել է մինչև 3.2%։ Չնայած այն շարունակում է մնալ նպատակային 2% մակարդակից բարձր, ակնկալվում է, որ վերադարձը այդ մակարդակին տեղի կունենա ավելի արագ, քան նախկինում էր ենթադրվում:

Կարգավորիչը նշում է, որ խիստ դրամավարկային քաղաքականության, զուսպ տնտեսական աճի և աշխատաշուկայի թուլացման պայմաններում աշխատավարձերի և ծառայությունների ոլորտում գների աճի տեմպերը շարունակում են նվազել։

«Դրամավարկային քաղաքականության հետագա մեղմացման աստիճանը կախված կլինի գնաճի կանխատեսումներից: 2024 թվականի օգոստոսից ի վեր հիմնական տոկոսադրույքը ընդհանուր առմամբ նվազեցվել է 150 բազիսային կետով, ինչի արդյունքում քաղաքականությունը դարձել է պակաս սահմանափակող», – ասվում է հաղորդագրությունում։

Առկա տվյալների հիման վրա կարելի է ակնկալել, որ տոկոսադրույքի աստիճանական նվազեցումը կշարունակվի։

ԿԲ ղեկավարությունը կարծում է, որ գնաճի բարձր մակարդակի կայունացման ռիսկերը նվազել են։ Կարճաժամկետ հեռանկարում գնաճը, ամենայն հավանականությամբ, կմոտենա նպատակային մակարդակին, և Դրամավարկային քաղաքականության կոմիտեն կկենտրոնանա միջնաժամկետ հեռանկարում այն 2% մակարդակում կայունացնելու վրա։

Անգլիայի բանկը նշում է, որ վերջին տվյալներն ընդհանուր առմամբ հուսադրող են, սակայն ինչպես աճող, այնպես էլ նվազող ռիսկերը պահպանվում են։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52