Ֆինանսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
2025թ.-ի նոյեմբերի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը 14․2 մլրդ դոլար է (+1,634.4 մլն դոլար)
20/01/2026 19:34
Կիսվել

2025թ.-ի նոյեմբերի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը 14․2 մլրդ դոլար է (+1,634.4 մլն դոլար)

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ.-ի նոյեմբերի 30-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 5,417,904.2 մլն դրամ: 2024թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ պետական պարտքն աճել է 457,348.3 մլն դրամով կամ 9.2%-ով։

Մասնավորապես, արտաքին պարտքն աճել է 108,537.5 մլն դրամով կամ 4.4%-ով և կազմել 2,593,707.2 մլն դրամ, որից ՀՀ կառավարության պարտքը՝ 2,405,365.5 մլն դրամ է, իսկ Կենտրոնական բանկի պարտքը՝ 188,341.7 մլն դրամ:

Ինչ վերաբերում է ներքին պարտքին, ապա այն աճել է 14.1%-ով կամ 348,810.7 մլն դրամով և կազմել 2,824,196.9 մլն դրամ, որից ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական պարտատոմսեր՝ 2,546,604.0 մլն դրամ, ռեզիդենտների կողմից ձեռք բերված արտարժութային պետական պարտատոմսեր՝ 227,110.3 և ներքին երաշխիքներ՝ 50,482.7 մլն դրամ:

Եթե պետական պարտքը ներկայացնենք ԱՄՆ դոլարով՝ հաշվի առնելով դոլարի 2025թ.-ի նոյեմբերի 30-ի 381.43 դրամ փոխարժեքը, ապա 2025թ.-ի նոյեմբերի 30-ին ՀՀ պետական պարտքը կազմել է 14.2 մլրդ ԱՄՆ դոլար: Այդ թվում՝ արտաքին պարտքը կազմել է 6.8 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ներքին պարտքը՝ 7.4 մլրդ ԱՄՆ դոլար։ 2024թ.-ի նոյեմբերի վերջի 12.6 մլրդ դոլար ցուցանիշի համեմատ պետական պարտքն աճել է 13%-ով կամ 1,634.4 մլն դոլարով։

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11