Վերաֆինանսավորման տոկոսադրույքը Կենտրոնական բանկի հիմնական դրամավարկային գործիքն է․ այն տոկոսադրույքն է, որով Կենտրոնական բանկը կարճաժամկետ վարկեր է տրամադրում առևտրային բանկերին։ Այս դրույքաչափը սահմանում է փողի «գինը» տնտեսությունում և ազդում է բանկային վարկերի ու ավանդների տոկոսների վրա։ Բարձրացման դեպքում վարկավորումը թանկանում է և զսպում գնաճը, իսկ իջեցման դեպքում խթանվում է տնտեսական ակտիվությունը։ Հայաստանում այն սահմանում է Կենտրոնական բանկը։
03/02/2026 12:24
Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 6.50%. Կենտրոնական բանկ
Փետրվարի 3-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝
- Քաղաքականության տոկոսադրույքը թողնել անփոփոխ, սահմանելով՝ 6․50%,
- Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 8.00%,
- Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.00%:
30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
Արծաթ
710.01
-6.11
16:01 30/09/26
