Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Բրիտանական բանկերը կքննարկեն Visa-ի և Mastercard-ի այլընտրանքի ստեղծումը՝ անջատման ռիսկերի պատճառով
17/02/2026 11:55
Կիսվել

Բրիտանական բանկերը կքննարկեն Visa-ի և Mastercard-ի այլընտրանքի ստեղծումը՝ անջատման ռիսկերի պատճառով

Մեծ Բրիտանիայի խոշորագույն բանկերի ղեկավարները կանցկացնեն առաջին հանդիպումը՝ ազգային վճարային համակարգի մշակման վերաբերյալ, որը կարող է դառնալ Visa-ի և Mastercard-ի այլընտրանք։ Այս մասին հաղորդում է The Guardian-ը։

Պարբերականի տվյալներով՝ խորհրդակցությունը նշանակված է փետրվարի 19-ին և կանցկացվի Barclays-ի ղեկավար Վիմ Մարուի նախագահությամբ։ Քննարկմանը կմասնակցեն Լոնդոնի առաջատար բանկերի և ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք, ակնկալվում է՝ կդառնան նախագծի հիմնական ներդրողները։ Նախաձեռնությունը նաև նախատեսում է կառավարության աջակցություն։

Հարցի նկատմամբ բարձրացված ուշադրությունը պայմանավորված է այն մտավախություններով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է սահմանափակել Մեծ Բրիտանիայի հասանելությունը ամերիկյան վճարային համակարգերին։ Ինչպես նշում է The Guardian-ը, նման ռիսկեր քննարկվում են արդեն մի քանի տարի, սակայն Վաշինգտոնի վերջին հայտարարությունները ՆԱՏՕ-ի դաշնակիցների հասցեին, ուժեղացրել են բրիտանական վճարային ենթակառուցվածքի կայունության վերաբերյալ մտահոգությունները։

Պարբերականի գնահատմամբ՝ 2025 թվականին Visa-ին և Mastercard-ին բաժին է հասել Միացյալ Թագավորությունում քարտերով իրականացված բոլոր գործարքների մոտ 95%-ը։ Հանդիպման նախապատրաստմանը մասնակցող ֆինանսական ղեկավարներից մեկը թերթին հայտնել է, որ այդ համակարգերի հնարավոր անջատումը «երկիրը կվերադարձնի 1950-ականներ»՝ ընդգծելով «ինքնիշխան վճարային հարթակի» ստեղծման անհրաժեշտությունը։

The Guardian-ի տվյալներով՝ նոր համակարգը կարող է գործարկվել մինչև 2030 թվականը։

Նմանատիպ մտահոգություններ կան նաև ԵՄ-ում։ Եվրոպական կենտրոնական բանկի տվյալներով՝ 2022 թվականին եվրագոտում քարտային գործարքների գրեթե երկու երրորդը իրականացվել է Visa-ի և Mastercard-ի միջոցով, իսկ տարածաշրջանի 13 երկրներում այս ծառայությունների ազգային այլընտրանքներ չեն եղել։

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12