Ֆինանսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
Կայացել է կոնֆերանս՝ «Պատասխանատու ֆինանսավորումը Հայաստանում» թեմայով
24/10/2013 17:00
Կիսվել

Կայացել է կոնֆերանս՝ «Պատասխանատու ֆինանսավորումը Հայաստանում» թեմայով

ՀՀ կենտրոնական բանկի և Գերմանական զարգացման բանկի (KfW) աջակցությամբ Գերմանիայի խնայբանկերի միջազգային համագործակցության հիմնադրամի կողմից Երևանում կազմակերպվել է «Պատասխանատու ֆինանսավորումը Հայաստանում» թեմայով կոնֆերանս:

Կոնֆերանսին մասնակցել են ՀՀ կենտրոնական բանկի, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի, Գերմանական զարգացման բանկի (KfW), Գերմանիայի խնայբանկերի միջազգային համագործակցության հիմնադրամի (SBFIC), Գերմանիայի դաշնային ֆինանսական վերահսկողական մարմնի (BAFin), Համաշխարհային բանկի (WB), միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներ, բանկերի և վարկային կազմակերպությունների ղեկավարներ, ֆինանսական համակարգի այլ շահագրգիռ կողմեր:

Միջոցառման մասնակիցները մեծապես կարևորել են «Պատասխանատու ֆինանսավորումը», դիտարկել ոլորտում ունեցած ձեռքբերումներն ու քննարկել հետագա զարգացումները` շեշտելով վերջինիս դերը՝ որպես ֆինանսական համակարգի հանդեպ հանրության վստահության ամրապնդման և ֆինանսական միջնորդության ավելացման կարևոր ու արդիական նախապայման:

Կոնֆերանսի ընթացքում կարևորվել է ֆինանսական կազմակերպությունների կողմից ամբողջական, ճշգրիտ, էական և ժամանակին տեղեկատվության տրամադրումը, ծառայությունների ոլորտին առնչվող ռիսկերի բացահայտումը, ինչպես նաև ֆինանսական կազմակերպությունների ակտիվ մասնակցությունը սպառողների ֆինանսական կրթման գործընթացներին:

Կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ «Պատասխանատու ֆինանսավորումը Հայաստանում» խորագրով միջոցառումը իրականացվում է «Իմ ֆինանսների միամսյակ» ծրագրի շրջանակում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ից 31-ը հայտարարված է անձնական ֆինանսների կառավարման ամիս, որի շրջանակում իրականացվում են տարբեր միջոցառումներ՝ ուղղված բյուջեի պլանավորմանը, խնայողությունների կատարմանը, պարտքերի կառավարմանը, ինչպես նաև ֆինանսների մասին նոր գիտելիքների ձեռքբերմանը:

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69