Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 99.28+1.83 WTI - 94.18+1.36
COMEX:  GOLD - 4393.90-0.16 SILVER - 66.30+0.17
COMEX:  PLATINUM - 1840.60+0.02
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.43+0.12 EUR/GBP - 1.163+0.07
FOREX:  EUR/USD - 1.163+0.07 GBP/USD - 1.3545+0.08
STOCKS RUS:  RTSI - 828.45+0.04
STOCKS US: DOW JONES - 52786.07-1.18 NASDAQ - 26421.41-0.32
STOCKS US: S&P 500 - 7673.52-0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 65142.78-0.19 TOPIX - 4046.64-0.09
STOCKS CHINA:  HANG SENG - 25274.96-0.17 SSEC - 3951.51+0.28
STOCKS EUR:  FTSE100 - 10811.66-0.10 CAC40 - 8317.98+0.14
STOCKS EUR:  DAX - 26007.63+0.00
09/09/2026  CBA:  USD - 363.58-0.06 GBP - 492.14+0.24
09/09/2026  CBA:  EURO - 422.88+0.62
09/09/2026  CBA:  GOLD - 51423-49 SILVER - 770.5+3.9
Վրաստանի արտաքին պարտքը կազմում է 26.9 մլրդ դոլար
31/03/2026 18:11
Կիսվել

Վրաստանի արտաքին պարտքը կազմում է 26.9 մլրդ դոլար

Վրաստանի Ազգային բանկի տվյալներով՝ Վրաստանի ընդհանուր արտաքին պարտքը 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 26.9 մլրդ ԱՄՆ դոլար (72.4 մլրդ լարի), ինչը համապատասխանում է 2025 թվականի ՀՆԱ-ի 70.4%-ին։

Կենտրոնական բանկի տեղեկությամբ՝ 2025 թվականի չորրորդ եռամսյակում Վրաստանի ընդհանուր արտաքին պարտքը նախորդ եռամսյակի համեմատ նվազել է 352.7 մլն դոլարով։ Մասնավորապես՝ օպերացիոն փոփոխությունների հետևանքով պարտքը նվազել է 440.1 մլն դոլարով, այլ փոփոխությունների հաշվին՝ 14.6 մլն դոլարով, մինչդեռ փոխարժեքի և գների փոփոխությունների պատճառով պարտքն աճել է համապատասխանաբար 72.7 մլն և 29.4 մլն դոլարով։

Պետական արտաքին պարտքը կազմել է 11.7 մլրդ ԱՄՆ դոլար (31.6 մլրդ լարի), ինչը հավասար է ՀՆԱ-ի 30.7%-ին։ Դրանցից կառավարական հատվածի պարտքը կազմում է 9.2 մլրդ ԱՄՆ դոլար (24,8 մլրդ լարի՝ ՀՆԱ-ի 24.1%), Ազգային բանկի պարտավորությունները՝ 780.9 մլն ԱՄՆ դոլար (2.1 մլրդ լարի՝ ՀՆԱ-ի 2%), իսկ պետական ձեռնարկությունների պարտատոմսերն ու վարկերը կազմել են համապատասխանաբար 473.1 մլն ԱՄՆ դոլար (1.3 մլրդ լարի՝ ՀՆԱ-ի 1.2%) և 1.3 մլրդ ԱՄՆ դոլար (3.4 մլրդ լարի՝ ՀՆԱ-ի 3.3%)։

Բանկային հատվածի արտաքին պարտքը կազմել է 9.5 մլրդ ԱՄՆ դոլար (25.5 մլրդ լարի՝ ՀՆԱ-ի 24.8%), այլ հատվածների արտաքին պարտքը՝ 5 մլրդ ԱՄՆ դոլար (13.4 մլրդ լարի՝ ՀՆԱ-ի 13%), իսկ միջձեռնարկատիրական պարտավորությունները՝ 2.4 մլրդ ԱՄՆ դոլար (6.6 մլրդ լարի՝ ՀՆԱ-ի 6.4%)։ Ընդհանուր արտաքին պարտքի 86.7%-ը անվանագրված է արտարժույթով։

Վրաստանի զուտ արտաքին պարտքը 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 12.6 մլրդ ԱՄՆ դոլար (34 մլրդ լարի), ինչը հավասար է ՀՆԱ-ի 33.1%-ին։ Դրանցից պետական հատվածի զուտ արտաքին պարտքը կազմում է 5.6 մլրդ ԱՄՆ դոլար (15 մլրդ լարի), կամ ՀՆԱ-ի 14.6%։

2025 թվականի չորրորդ եռամսյակում Ազգային բանկի արտաքին պարտքը նվազել է 38.6 մլն ԱՄՆ դոլարով։ Դրանցից օպերացիոն փոփոխությունների հաշվին պարտքը նվազել է 37.5 մլն դոլարով, իսկ փոխարժեքային փոփոխությունների հետևանքով՝ 1 մլն դոլարով։ 2025 թվականի ավարտին Ազգային բանկի ընդհանուր արտաքին պարտքը կազմել է 780.9 մլն ԱՄՆ դոլար։ Դրանցից 475.5 մլն դոլարը հատուկ փոխառության իրավունքներ են, որոնք չունեն մարման ժամկետ և փաստացի չեն վերադարձվում այնքան ժամանակ, քանի դեռ Վրաստանը մնում է Արժույթի միջազգային հիմնադրամի անդամ:

09/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.58
-0.06
Եվրո (EUR)
422.88
+0.62
Ռուբլի (RUR)
4.2331
+0.0335
Լարի (GEL)
139.3
+0.03
51423
-49
Արծաթ
770.5
+3.9