Ֆինանսական

USD BUY - 375.00+0.00 USD SELL - 378.50+0.50
EUR BUY - 433.00+1.00 EUR SELL - 437.50+1.50
OIL:  BRENT - 106.73+1.39 WTI - 104.70+1.72
COMEX:  GOLD - 4688.30+0.26 SILVER - 73.14-1.47
COMEX:  PLATINUM - 1926.60-1.38
LME:  ALUMINIUM - 3296.00+0.81 COPPER - 12195.00+0.40
LME:  NICKEL - 17186.00-0.39 TIN - 45788.00+3.77
LME:  LEAD - 1896.50+0.26 ZINC - 3115.00+1.09
FOREX:  USD/JPY - 159.34+0.39 EUR/GBP - 1.1547-0.13
FOREX:  EUR/USD - 1.1547-0.13 GBP/USD - 1.3243+0.05
STOCKS RUS:  RTSI - 1076.44-0.81
STOCKS US: DOW JONES - 46565.74+0.48 NASDAQ - 21840.95+1.16
STOCKS US: S&P 500 - 6575.32+0.72
STOCKS JAPAN:  NIKKEI - 53739.68+5.24 TOPIX - 3670.90+4.95
STOCKS CHINA:  HANG SENG - 25294.03+2.04 SSEC - 3948.55+1.46
STOCKS EUR:  FTSE100 - 10364.79+1.85 CAC40 - 7981.27+2.10
STOCKS EUR:  DAX - 23298.89+2.73
01/04/2026  CBA:  USD - 377.23+0.07 GBP - 501.72+3.87
01/04/2026  CBA:  EURO - 437.55+5.36
01/04/2026  CBA:  GOLD - 55891+971 SILVER - 881.54+23.63
Անգլիայի բանկը նախազգուշացրել է Մերձավոր Արևելքում հակամարտության պատճառով «էական ցնցման» մասին
02/04/2026 13:44
Կիսվել

Անգլիայի բանկը նախազգուշացրել է Մերձավոր Արևելքում հակամարտության պատճառով «էական ցնցման» մասին

Անգլիայի բանկի Ֆինանսական քաղաքականության կոմիտեն նախազգուշացրել է, որ Մերձավոր Արևելքում հակամարտությունը էական ցնցում է առաջացրել համաշխարհային տնտեսության համար՝ բարձրացնելով ֆինանսական կայունության ռիսկերը էներգակիրների գների աճի և շուկաների տատանողականության միջոցով։

Իսրայելի և Միացյալ Նահանգների՝ Իրանի հետ հակամարտությունը փաստացի կանգնեցրել է նավագնացությունը Հորմուզի նեղուցով և նվազեցրել էներգակիրների արդյունահանումը Պարսից ծոցի տարածաշրջանում։ Նավթի գները բարձրացել են՝ գերազանցելով 100 դոլարը մեկ բարելի համար, իսկ Brent տեսակի նավթը հասել է հակամարտությունից առաջվա մակարդակից ավելի քան 60%-ով բարձր ցուցանիշի։ Եվրոպայում և Մեծ Բրիտանիայում բնական գազի գներն աճել են՝ գերազանցելով նախահակամարտային մակարդակները ավելի քան 70%-ով։

Պետական պարտատոմսերի եկամտաբերությունը կտրուկ աճել է։ Մեծ Բրիտանիայի 10-ամյա պարտատոմսերի եկամտաբերությունը բարձրացել է 74 բազիսային կետով, իսկ 2-ամյա պարտատոմսերինը՝ 100 բազիսային կետով՝ համեմատած հակամարտությունից առաջվա մակարդակների հետ։ Շարժերը ուժեղացել են հեջ-ֆոնդերի կողմից վարկային լծակի կրճատման հետևանքով՝ հիմնականում եկամտաբերության կորի կարճ հատվածում։

Հեջ-ֆոնդերը 21%-ով կամ 19 մլրդ ֆունտով նվազեցրել են իրենց ընդհանուր զուտ փոխառությունները պետական պարտատոմսերով ռեպո գործարքների շրջանակում՝ հասցնելով 74 մլրդ ֆունտի, թեև այդ ցուցանիշը պատմական չափանիշներով շարունակում է բարձր մնալ։

Կոմիտեն պահպանել է Մեծ Բրիտանիայի հակացիկլիկ կապիտալի բուֆերի դրույքը 2% մակարդակում՝ համարելով, որ բանկային համակարգը կարող է աջակցել տնային տնտեսություններին և բիզնեսին նույնիսկ պայմանների էական վատթարացման դեպքում։ Բրիտանական բանկերի բաժնետոմսերի գները վերջին շաբաթներին նվազել են, սակայն մնացել են զգալիորեն բարձր՝ նախորդ տարվա համեմատ, իսկ գնի և նյութական հաշվեկշռային արժեքի համակցված հարաբերակցությունը կազմել է 1.4 անգամ։

Կոմիտեն նշել է, որ մասնավոր վարկավորման նկատմամբ ներդրողների տրամադրությունները վատացել էին դեռևս հակամարտությունից առաջ՝ արտացոլելով ակտիվների որակի, գնահատումների և իրացվելիության վերաբերյալ մտահոգությունները։ Մի շարք միջազգային մանրածախ ֆոնդերում մարումների (փոխհատուցումների) պահանջները եղել են բարձր, իսկ որոշ ընկերություններ սահմանափակել են մարումները։

Ֆինանսական քաղաքականության կոմիտեն նախազգուշացրել է, որ հակամարտության հետևանքով համաշխարհային միջավայրը դարձել է էապես ավելի անկանխատեսելի, ինչը մեծացնում է խոշոր, հաճախակի և հնարավոր է՝ միմյանց վրա շերտավորվող ցնցումների հավանականությունը։

Կոմիտեն ընդգծել է շուկայի մասնակիցների կողմից ռիսկերի ժամանակին կառավարման կարևորությունը՝ ներառյալ սթրես-թեստավորումը, որը ներառում է սցենարներ գների հանկարծակի և նշանակալի շտկումներով։

01/04/2026
դրամ
Դոլար (USD)
377.23
+0.07
Եվրո (EUR)
437.55
+5.36
Ռուբլի (RUR)
4.6646
+0.0363
Լարի (GEL)
140.01
+0.19
55891
+971
Արծաթ
881.54
+23.63