Ֆինանսական

USD BUY - 365.00-0.50 USD SELL - 367.50+0.50
EUR BUY - 417.00-0.50 EUR SELL - 421.00+1.00
OIL:  BRENT - 76.66-2.79 WTI - 72.39-2.56
COMEX:  GOLD - 4122.10+1.26 SILVER - 59.97+3.11
COMEX:  PLATINUM - 1644.20+2.70
LME:  ALUMINIUM - 3115.50-2.01 COPPER - 13403.50+0.34
LME:  NICKEL - 16422.00-1.66 TIN - 53064.00+4.97
LME:  LEAD - 1880.00-1.23 ZINC - 3591.00+3.43
FOREX:  USD/JPY - 161.37-0.63 EUR/GBP - 1.1454+0.24
FOREX:  EUR/USD - 1.1454+0.24 GBP/USD - 1.3443+0.34
STOCKS RUS:  RTSI - 907.25-0.92
STOCKS US: DOW JONES - 52487.41+0.27 NASDAQ - 26206.89+1.30
STOCKS US: S&P 500 - 7543.64+0.81
STOCKS JAPAN:  NIKKEI - 67743.85+1.38 TOPIX - 4020.37+0.35
STOCKS CHINA:  HANG SENG - 24030.18-0.70 SSEC - 4036.59+1.65
STOCKS EUR:  FTSE100 - 10472.45-0.16 CAC40 - 8326.62+0.90
STOCKS EUR:  DAX - 25118.27+0.89
09/07/2026  CBA:  USD - 367.12-0.17 GBP - 491.61+1.5
09/07/2026  CBA:  EURO - 419.32+0.32
09/07/2026  CBA:  GOLD - 47994-1080 SILVER - 689.54-26.54
BofA-ն գնահատել է ԱՄՆ-ում սպորտային խաղադրույքների տարեկան ծավալը մոտ 1.1 տրլն դոլար տարեկան
13/04/2026 17:00
Կիսվել

BofA-ն գնահատել է ԱՄՆ-ում սպորտային խաղադրույքների տարեկան ծավալը մոտ 1.1 տրլն դոլար տարեկան

Bank of America-ի վերլուծաբանների գնահատմամբ՝ ԱՄՆ-ում սպորտային իրադարձությունների վրա կատարվող խաղադրույքների ընդհանուր ծավալը հասնում է տարեկան մոտ 1.1 տրիլիոն դոլարի: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով նրանց զեկույցին։

Այսպիսով, բուքմեյքերական ընկերությունները կարող են ստանալ տարեկան մոտ 10 մլրդ դոլար եկամուտ՝ հաշվի առնելով միջին 1% միջնորդավճարը, նշում է գործակալությունը։ Այդ գնահատականը համընկնում է շուկայի խոշոր խաղացողներից մեկի՝ DraftKings Inc.-ի հաշվարկների հետ։

Զեկույցում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Kalshi ընկերությունը՝ բորսա-հարթակ, որտեղ կարելի է խաղադրույքներ անել տարբեր իրադարձությունների արդյունքների վրա։ Ընկերությանը բաժին է ընկնում խաղադրույքների շուրջ 90%-ը, որտեղ օգտատերերը կարող են կատարել բինար կանխատեսումներ՝ սկսած սպորտից մինչև ժամանց, եղանակ, քաղաքականություն և տնտեսություն։ Միևնույն ժամանակ, մարտին կատարված խաղադրույքների 79%-ը դեռևս բաժին է ընկել սպորտին։ Սպորտից բացի, ամենահայտնի ուղղություններից են նաև կրիպտոարժույթների փոխարժեքների վրա արվող խաղադրույքները։

«Kalshi-ն արագորեն դառնում է առօրյայի մաս՝ ֆինանսների, կրիպտոյի, սպորտի և փոփ-մշակույթի իրադարձությունների վրա խաղադրույքների շնորհիվ», – գրել են BofA-ի վերլուծաբաններ Ջուլի Հուվերը և Շոն Քելին։

Դեկտեմբերի ներդրումային փուլում Kalshi-ն գնահատվել է 11 մլրդ դոլար։

09/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.12
-0.17
Եվրո (EUR)
419.32
+0.32
Ռուբլի (RUR)
4.8216
+0.0229
Լարի (GEL)
139.38
-0.08
47994
-1080
Արծաթ
689.54
-26.54