Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ԵԿԲ ղեկավարը հայտարարել է, որ եվրագոտու տնտեսության իրավիճակը վատթարացել է հիմնական սցենարից
15/04/2026 11:55
Կիսվել

ԵԿԲ ղեկավարը հայտարարել է, որ եվրագոտու տնտեսության իրավիճակը վատթարացել է հիմնական սցենարից

Էներգակիրների գների զգալի աճը եվրագոտու տնտեսությունը հեռացրել է Եվրոպական կենտրոնական բանկի հիմնական սցենարից, թեև ոչ այնքան, որ դա արդարացնի տոկոսադրույքների բարձրացումը: Այս կարծիքին է կարգավորիչի ղեկավար Քրիստին Լագարդը։

«Իրանի հետ պատերազմի պատճառով մենք գտնվում ենք հիմնական և անբարենպաստ սցենարների միջև», – հայտարարել է նա Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում: Նա Վաշինգտոնում է ու մասնակցում է Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի գարնանային նիստին։

ԵԿԲ-ի անբարենպաստ սցենարը ենթադրում է, որ գնաճը կհասնի 4.2%-ի, իսկ ամենավատ սցենարի դեպքում գնաճը կլինի 6%-ից բարձր և կարճատև ռեցեսիա տնտեսությունում։

«Մենք պետք է լինենք լիովին ճկուն և պատրաստ շարժվել ճիշտ ուղղությամբ: ենք պետք է հիմնվենք ստացվող տվյալների վրա, ինչպես բազմիցս նշել ենք», – ասել է Լագարդը։

ԵԿԲ-ն գնահատում է, թե ինչ քայլեր են անհրաժեշտ Մերձավոր Արևելքում ավելի քան մեկուկես ամիս շարունակվող  ռազմական գործողություններից հետո, որոնք հանգեցրել են նավթի գների կտրուկ աճի և խաթարել տնտեսական տրամադրությունները։ Եվրոպայում գնաճն արդեն զգալիորեն գերազանցել է ԵԿԲ-ի 2% նպատակային ցուցանիշը։ Գլխավոր հարցն այն է, թե որքան կայուն կլինի գների աճի տեմպերի ուժեղացումը։

«Մեզ տվյալներ են պետք՝ հասկանալու համար՝ սա ժամանակավոր միտում է, թե մենք, կարելի է ասել, կվերադառնանք անցյալ։ Թեև ես չեմ կարծում, որ դա իրականում հնարավոր է», – հայտարարել է ԵԿԲ նախագահը։

Շուկաները կարծում են, որ եվրագոտում տոկոսադրույքների բարձրացումը ընդամենը ժամանակի հարց է։ Սակայն հաշվի առնելով ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղ բանակցությունների ելքի անորոշությունը՝ նրանք չեն ակնկալում դրանց բարձրացում մոտակա նիստում, որը տեղի կունենա ապրիլի 29-30-ին։

Ներկայումս թրեյդերները կանխատեսում են այս տարի տոկոսադրույքների երկու բարձրացում՝ յուրաքանչյուրում քառորդ տոկոսային կետով, ինչպես նաև մոտավորապես 30% հավանականությամբ գնահատում են երրորդ բարձրացման հնարավորությունը։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52