Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Հարկ վճարելու մշակույթն ու գիտակցումը ձևավորվում են դպրոցից․ ՊԵԿ-ում հյուրընկալվել են դպրոցականները
16/04/2026 15:35
Կիսվել

Հարկ վճարելու մշակույթն ու գիտակցումը ձևավորվում են դպրոցից․ ՊԵԿ-ում հյուրընկալվել են դպրոցականները

Հարկ վճարելու մշակույթն ու գիտակցումը ձևավորվում են դեռ դպրոցական տարիներից․ Հարկ վճարողի օրվան ընդառաջ՝ Պետական եկամուտների կոմիտեում հյուրընկալվել են ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտները և ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի սաները։

Ողջունելով դպրոցականներին՝ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն ընդգծել է, որ այս հանդիպումն առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ այն հնարավորություն է տալիս միասին հասկանալու՝ ինչ է նշանակում հարկ վճարելը, ինչ դեր ունի ՊԵԿ-ն այս մշակույթի ձևավորման մեջ, և ինչ պատասխանատվություն ունի երիտասարդությունը՝ որպես ապագա հարկ վճարող։

Հանդիպման ընթացքում անցկացվել է հետաքրքիր և բովանդակալից խաղ-բանավեճ, որի շրջանակում քննարկվել է՝ խիստ վերահսկողությա՞ն, թե՞ կամավոր կարգապահության մոտեցումների առաջնահերթությունը։ ՊԵԿ ղեկավարությունն այս անգամ հանդես է եկել ժյուրիի դերում՝ ապահովելով բաց և անկաշկանդ մթնոլորտ։ Հիմնվելով իրական իրավիճակային օրինակների վրա, «մրցակից» թիմերը ներկայացրել են հիմնավորված և համարձակ դիրքորոշումներ՝ կարևորելով թե՛ հավասար մրցակցային պայմանների ապահովումը, թե՛ խախտումների դեպքում խիստ վերահսկողության անհրաժեշտությունը։ Ապագա հարկ վճարողներն իրենց քննադատական մտածողությամբ և նորարարական մոտեցումներով փաստարկել և վերլուծել են հարկային համակարգի առանձնահատկությունները՝ արժևորելով հարկ վճարելու նշանակությունը երկրի զարգացման համար։ Այս համատեքստում ՊԵԿ-ը որպես մարդակենտրոն և գործընկեր կառույց՝ պետք է դառնա պետություն–հարկ վճարող փոխադարձ վստահության և գործընկերության ամուր հենարանը։ Բանավեճի արդյունքում ձևավորվել է առանցքային միտք, որ հարկային համակարգի արդյունավետությունը պայմանավորված է կամավոր կարգապահության և խիստ վերահսկողության միջև ճիշտ հավասարակշռությամբ, որտեղ ստվերում գործելը կդառնա ոչ շահավետ ընտրություն։

Աշխույժ բանավեճում, որը, միաժամանակ, վարակել էր ներկաներին, ի վերջո հաղթել է միասնությունը։ Էդուարդ Հակոբյանը դպրոցականներին հորդորել է իրենց շրջապատում շարունակել խոսել հարկ վճարելու մշակույթի կարևորության մասին՝ նպաստելով օրինապահ հանրության ձևավորմանը, որտեղ խախտումները դառնում են հանրության կողմից անհանդուրժելի։ «Վստահ եմ՝ հենց այսպիսի քննարկումներից է սկսվում գիտակից, պատասխանատու և գործընկերային հասարակության ձևավորումը», – շեշտել է ՊԵԿ նախագահը։

Հանդիպման ավարտին խաղ-բանավեճին ակտիվ մասնակցության, ցուցաբերած վերլուծական մտածողության և թիմային համագործակցության համար ՊԵԿ նախագահը հավաստագրեր է հանձնել  դպրոցականներին:

Նշենք, որ միջոցառումն իրականացվել է ՊԵԿ ուսումնական կենտրոնի նախաձեռնությամբ՝ «Հարկային կրթությունը» դպրոցներում ներդնելու շրջանակում։

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12