Ֆինանսական

USD BUY - 369.50+0.00 USD SELL - 373.00+0.50
EUR BUY - 432.00+1.00 EUR SELL - 437.00+1.00
OIL:  BRENT - 105.88-0.21 WTI - 94.40-2.35
COMEX:  GOLD - 4722.30+0.47 SILVER - 76.38+1.21
COMEX:  PLATINUM - 2030.40+2.24
LME:  ALUMINIUM - 3620.00+1.76 COPPER - 13355.50+0.61
LME:  NICKEL - 18737.00+2.67 TIN - 50215.00-0.93
LME:  LEAD - 1954.50-0.99 ZINC - 3453.00+1.31
FOREX:  USD/JPY - 159.31-0.29 EUR/GBP - 1.172+0.40
FOREX:  EUR/USD - 1.172+0.40 GBP/USD - 1.353+0.55
STOCKS RUS:  RTSI - 1139.93-2.29
STOCKS US: DOW JONES - 49230.71-0.16 NASDAQ - 24836.60+1.63
STOCKS US: S&P 500 - 7165.08+0.80
STOCKS JAPAN:  NIKKEI - 60537.36+2.36 TOPIX - 3735.28+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 25925.65+0.04 SSEC - 4086.34-0.17
STOCKS EUR:  FTSE100 - 10379.08-0.75 CAC40 - 8157.82-0.84
STOCKS EUR:  DAX - 24128.98-0.11
27/04/2026  CBA:  USD - 371.56-0.27 GBP - 503.8+2.39
27/04/2026  CBA:  EURO - 436.43+2.06
27/04/2026  CBA:  GOLD - 56285-405 SILVER - 893.85-39.39
27/04/2026 18:28
Կիսվել

ԵՄ-ի բազմամիլիարդանոց վարկը Ուկրաինայի համար ճանաչվել է անբավարար

Եվրամիության կողմից Կիևին տրամադրված 90 միլիարդ եվրոյի վարկը կարող է բավարար չլինել։ Ինչպես գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով դիվանագետներին, այդ միջոցների համաձայնեցման ընթացքում Ուկրաինայի կարիքները հասցրել են աճել։

Դիվանագետների խոսքով՝ հաջորդ տարվա ֆինանսավորման դեֆիցիտը մեծացել է այն պահից, երբ վարկը դեռ միայն պլանավորվում էր։ Նրանց գնահատմամբ՝ 2026 թվականին բյուջետային կարիքները ծածկելու համար Ուկրաինային հավելյալ անհրաժեշտ է ևս 19 միլիարդ եվրո։ Սա նշանակում է, որ արդեն 12 ամիս անց ԵՄ առաջնորդները, հնարավոր է, ստիպված լինեն կրկին քննարկել նոր բազմամիլիարդանոց վարկի տրամադրումը։

Սկզբում ենթադրվում էր, որ այս վարկը կփակի Ուկրաինայի 2026 և 2027 թվականների հիմնական բյուջետային և պաշտպանական ծախսերի երկու երրորդը։ Ինչպես նշում է թերթը, Ճապոնիան և արևմտյան երկրները, ներառյալ Մեծ Բրիտանիան, այժմ բանակցություններ են վարում՝ մինչև 2027 թվականի վերջը ևս 45 միլիարդ եվրո հատկացնելու շուրջ։ Սակայն մինչ այժմ որևէ կոնկրետ միջոց չի փոխանցվել։

Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ ԵՄ-ի կողմից հաստատված 90 միլիարդ եվրոյի վարկը լիովին չի ծածկի Ուկրաինայի ռազմական ծախսերը։ Այնտեղ ընդգծել էին, որ այդ որոշումը դարձել է «փրկօղակ», սակայն Կիևի ռազմական կարիքների համար, ամենայն հավանականությամբ, անհրաժեշտ կլինեն լրացուցիչ ֆինանսական ներարկումներ։

27/04/2026
դրամ
Դոլար (USD)
371.56
-0.27
Եվրո (EUR)
436.43
+2.06
Ռուբլի (RUR)
4.9449
-0.0003
Լարի (GEL)
138.18
-0.02
56285
-405
Արծաթ
893.85
-39.39