Ֆինանսական

USD BUY - 365.50-0.50 USD SELL - 368.50-0.50
EUR BUY - 423.50-0.50 EUR SELL - 428.00-1.00
OIL:  BRENT - 105.81-4.13 WTI - 99.09-4.20
COMEX:  GOLD - 4531.30+1.15 SILVER - 75.85+1.36
COMEX:  PLATINUM - 1939.00+0.82
LME:  ALUMINIUM - 3602.50-1.37 COPPER - 13411.00-5.24
LME:  NICKEL - 18806.00-1.93 TIN - 51613.00-7.91
LME:  LEAD - 1963.50-2.26 ZINC - 3513.00-0.44
FOREX:  USD/JPY - 158.94+0.06 EUR/GBP - 1.1618+0.14
FOREX:  EUR/USD - 1.1618+0.14 GBP/USD - 1.3424+0.19
STOCKS RUS:  RTSI - 1172.30-0.39
STOCKS US: DOW JONES - 50009.35+1.31 NASDAQ - 26270.36+1.54
STOCKS US: S&P 500 - 7432.97+1.08
STOCKS JAPAN:  NIKKEI - 61684.14+3.14 TOPIX - 3853.81+1.64
STOCKS CHINA:  HANG SENG - 25386.52-1.03 SSEC - 4077.28-2.04
STOCKS EUR:  FTSE100 - 10432.34+0.99 CAC40 - 8117.42+1.70
STOCKS EUR:  DAX - 24737.24+1.38
21/05/2026  CBA:  USD - 367.86-0.01 GBP - 493.85+1.05
21/05/2026  CBA:  EURO - 426.98+0.29
21/05/2026  CBA:  GOLD - 53019-165 SILVER - 894.71-4.64
2026թ. հունվար-մարտին ՀՀ առևտրային բանկերի մուծած հարկերի ծավալն աճել է 1.31%-ով
28/04/2026 21:20
Կիսվել

2026թ. հունվար-մարտին ՀՀ առևտրային բանկերի մուծած հարկերի ծավալն աճել է 1.31%-ով

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2026թ. հունվար-մարտ ամիսների 1,000 խոշոր հարկ վճարողների ցանկը և նրանց կողմից վճարված հարկերի ու տուրքերի ցուցանիշները։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՊԵԿ-ից։ Խոշոր հարկատուների ցուցակում ներկայացված են Հայաստանում գործող առևտրային բանկերը, ինչպես նաև ՀՀ Կենտրոնական բանկը։

2026թ. հունվար-մարտ ամիսների արդյունքներով բանկային համակարգի առաջատար հարկատուն է Ամերիաբանկը։ Բանկի կողմից մուծված հարկերի ծավալը կազմել է 4.87 մլրդ դրամ՝ 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ աճելով 1.43 մլրդ դրամով կամ 41.53%-ով։ Բանկն ընդհանուր ցուցակի 13-րդ հորիզոնականում է։

Արդշինբանկը երկրորդն է՝ 4.09 մլրդ դրամ հարկով։ 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 760.54 մլն դրամով կամ 22.86%-ով։ Բանկն ընդհանուր ցուցակի 17-րդ հորիզոնականում է։

ԱԿԲԱ Բանկը երրորդ տեղում է՝ 3.77 մլրդ դրամ հարկային մուտքերով։ 2025թ․ համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 502.99 մլն դրամով կամ 15.39%-ով։ Բանկն ընդհանուր ցուցակի 18-րդ հորիզոնականում է։

Էվոկաբանկը չորրորդ տեղում է՝ 2.33 մլրդ դրամ վճարված հարկով։ Ցուցանիշը 2025թ. համանման ցուցանիշի համեմատ աճել է 619.10 մլն դրամով կամ 36.09%-ով։ Բանկը զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 25-րդ հորիզոնականը։

Հինգերորդ տեղում է Ինեկոբանկը՝ մուծած 2.18 մլրդ դրամ հարկ։ Ցուցանիշը նախորդ տարվա համեմատ աճել է 560.83 մլն դրամով կամ 34.60%-ով։ Բանկը զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 32-րդ հորիզոնականը։

Ֆասթ Բանկը վեցերորդ տեղում է՝ մուծած 1.56 մլրդ դրամ հարկով։ Ցուցանիշը 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 708.45 մլն դրամով կամ 82.96%-ով։ Բանկը գտնվում է ընդհանուր ցուցակի 48-րդ հորիզոնականում։

Յոթերորդ տեղում է Կոնվերս Բանկը, որը մուծել է 1.50 մլրդ դրամ։ Ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 192.70 մլն դրամով կամ 14.74%-ով։ Բանկը զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 51-րդ հորիզոնականը։

Ութերորդ տեղում է Հայէկոնոմբանկը, որը մուծել է 1.45 մլրդ դրամ։ 2025թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 250.91 մլն դրամով կամ 20.98%-ով։ Բանկն ընդհանուր ցուցակի 54-րդ հորիզոնականում է։

ԱյԴի Բանկը իններորդն է՝ մուծած 1.42 մլրդ դրամ հարկով։ Նախորդ տարվա համեմատ արձանագրվել է նվազում՝ 1.85 մլրդ դրամով կամ 56.67%։ Բանկը գտնվում է ընդհանուր ցուցակի 56-րդ հորիզոնականում։

Տասնյակը եզրափակում է Արարատբանկը։ 2026թ․ հունվար-մարտ ամիսներին բանկը մուծել է 1.25 մլրդ դրամ հարկ։ 2025թ․ նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է աճ 102.02 մլն դրամով կամ 8.91%։ Բանկը գտնվում է ընդհանուր ցուցակի 65-րդ հորիզոնականում։

11-րդ տեղը զբաղեցնող ՎՏԲ-Հայաստան Բանկը 2026թ․ հունվար-մարտ ամիսներին մուծել է 1.16 մլրդ դրամ հարկ։ Աճը կազմել է 173.32 մլն դրամ կամ 17.52%։ Բանկը գտնվում է ընդհանուր ցուցակի 69-րդ հորիզոնականում։

12-րդ տեղում է ԱՄԻՕ Բանկը՝ մուծած 1.13 մլրդ դրամ հարկով։ 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է նվազում 178.67 մլն դրամով կամ 13.66%-ով։ Բանկը զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 71-րդ հորիզոնականը։

13-րդ հորիզոնականում գտնվող Արմսվիսբանկը 2026թ․ հունվար-մարտ ամիսներին մուծել է 782.95 մլն դրամ հարկ։ Նվազումը կազմել է 1.42 մլրդ դրամ կամ 64.49%։ Բանկն ընդհանուր ցուցակի 102-րդ հորիզոնականում է։

Արցախբանկը 14-րդ հորիզոնականում է՝ վճարած 400.97 մլն դրամ հարկով։ 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 49.21 մլն դրամով կամ 13.99%-ով։ Բանկը գտնվում է ընդհանուր ցուցակի 204-րդ հորիզոնականում։

15-րդ հորիզոնականում է Յունիբանկը, որը 2026թ․ հունվար-մարտ ամիսներին մուծել է 296.30 մլն դրամ հարկ։ 2025թ. նույն ժամանակահատվածում բանկը մուծել էր 1.33 մլրդ դրամ։ Գրանցվել է անկում՝ 1.03 մլրդ դրամով կամ 77.66%։ Բանկը գտնվում է ընդհանուր ցուցակի 271-րդ հորիզոնականում։

Բիբլոս Բանկ Արմենիան, 16-րդ հորիզոնական, 2026թ․ հունվար-մարտ ամիսներին մուծել է 292.77 մլն դրամ հարկ։ Աճը կազմել է 17.43 մլն դրամ կամ 6.33%։ Բանկը գտնվում է ընդհանուր ցուցակի 273-րդ հորիզոնականում։

Մելլաթ Բանկը, 17-րդ հորիզոնական, 2026թ․ հունվար-մարտ ամիսներին մուծել է 169.14 մլն դրամ հարկ։ Աճը կազմել է 10.89 մլն դրամ կամ 6.88%։ Բանկը գտնվում է ընդհանուր ցուցակի 512-րդ հորիզոնականում։

2026թ. հունվար-մարտ ամիսներին առևտրային բանկերի կողմից վճարված հարկերը կազմել են 28.653 մլրդ դրամ։ 2025թ. համադրելի ցուցանիշների համեմատ արձանագրվել է աճ 1.31%-ով կամ 371.73 մլն դրամով։

Նշենք, որ 2025թ․ հունվար-մարտի ցուցակում առանձին ներկայացված էր նաև Արդշինինվեստբանկը, որը մուծել էր 523.01 մլն դրամ հարկ։ 2026թ․ հունվար-մարտի ցուցակում բանկն առանձին տողով ներկայացված չէ։

ՀՀ Կենտրոնական բանկը 2026թ․ հունվար-մարտ ամիսներին մուծել է 768.27 մլն դրամ հարկ։ 2025թ․ նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 131.78 մլն դրամով կամ 20.70%-ով։ Կենտրոնական բանկը գտնվում է ընդհանուր ցուցակի 105-րդ հորիզոնականում։

1,000 խոշոր հարկ վճարողների ցուցակում է նաև ՀՀ կենտրոնական բանկը, որը 2026թ․ հունվար-մարտ ամիսներին մուծել է 768.27 մլն դրամ հարկ։ 2025թ․ նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 131.78 մլն դրամով կամ 20.70%-ով։

Բանկերի կողմից մուծված հարկերի ծավալը կազմել է 1,000 խոշոր հարկատուների մուծած հարկերի ծավալի 6.24%-ը։ 2025թ․ նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը 6.91% էր։

Եթե բանկերի կողմից մուծված հարկերը ներկայացնենք ԱՄՆ դոլարով՝ ԿԲ փոխարժեքը 28/04/26 դրությամբ՝ 371.4 դրամ, ապա բանկերի կողմից վճարվել է շուրջ 77.15 մլն դոլար հարկ։

2026թ. հունվար-մարտին ծավալի ցուցանիշով ամենամեծ աճն արձանագրել է Ամերիաբանկը՝ +1.43 մլրդ դրամ։ Տոկոսային ցուցանիշով առաջատար է Ֆասթ Բանկը՝ +82.96%։

NoԱնվանումՀարկ*
13ԱՄԵՐԻԱԲԱՆԿ 4,871,969
17ԱՐԴՇԻՆԲԱՆԿ 4,086,984
18ԱԿԲԱ ԲԱՆԿ 3,770,385
25ԷՎՈԿԱԲԱՆԿ 2,334,731
32ԻՆԵԿՈԲԱՆԿ 2,181,881
48ՖԱՍԹ ԲԱՆԿ 1,562,412
51ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ 1,499,573
54ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ 1,446,708
56ԱյԴի Բանկ 1,416,564
65ԱՐԱՐԱՏԲԱՆԿ 1,247,431
69ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ 1,162,787
71ԱՄԻՕ ԲԱՆԿ ՓԲԸ 1,129,494
102ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ 782,951
204ԱՐՑԱԽԲԱՆԿ 400,967
271ՅՈՒՆԻԲԱՆԿ 296,296
273ԲԻԲԼՈՍ ԲԱՆԿ ԱՐՄԵՆԻԱ 292,768
512ՄԵԼԼԱԹ ԲԱՆԿ 169,141
Ընդամենը՝28,653,043
* Հարկերի ծավալը՝ (հազար դրամ)
105ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ768,269

21/05/2026
դրամ
Դոլար (USD)
367.86
-0.01
Եվրո (EUR)
426.98
+0.29
Ռուբլի (RUR)
5.1746
+0.0288
Լարի (GEL)
137.65
+0.08
53019
-165
Արծաթ
894.71
-4.64