Ֆինանսական

USD BUY - 367.00+0.50 USD SELL - 369.50+0.50
EUR BUY - 425.50-1.50 EUR SELL - 432.00-1.50
OIL:  BRENT - 106.93+0.89 WTI - 102.39+0.93
COMEX:  GOLD - 4615.20-1.76 SILVER - 84.91-4.48
COMEX:  PLATINUM - 2029.80-5.45
LME:  ALUMINIUM - 3652.50+2.04 COPPER - 14153.00+1.51
LME:  NICKEL - 19177.00-0.39 TIN - 56046.00+0.61
LME:  LEAD - 2009.00+1.08 ZINC - 3528.50+1.39
FOREX:  USD/JPY - 158.47+0.33 EUR/GBP - 1.1651-0.53
FOREX:  EUR/USD - 1.1651-0.53 GBP/USD - 1.3373-1.13
STOCKS RUS:  RTSI - 1145.21-1.06
STOCKS US: DOW JONES - 50063.46+0.75 NASDAQ - 26635.22+0.88
STOCKS US: S&P 500 - 7501.24+0.77
STOCKS JAPAN:  NIKKEI - 62654.05-0.98 TOPIX - 3879.27-1.03
STOCKS CHINA:  HANG SENG - 26389.04+0.00 SSEC - 4177.92-1.52
STOCKS EUR:  FTSE100 - 10372.93+0.46 CAC40 - 8082.27+0.93
STOCKS EUR:  DAX - 24456.26+1.32
14/05/2026  CBA:  USD - 368.78+0.15 GBP - 498.26+0.35
14/05/2026  CBA:  EURO - 431.73-0.05
14/05/2026  CBA:  GOLD - 55438-9 SILVER - 1027.9+36.62
ԵԿԲ-ն չի շտապում բարձրացնել տոկոսադրույքները՝ չնայած ստագֆլյացիայի վտանգին
15/05/2026 12:23
Կիսվել

ԵԿԲ-ն չի շտապում բարձրացնել տոկոսադրույքները՝ չնայած ստագֆլյացիայի վտանգին

Անցել է ընդամենը երկու շաբաթ այն պահից, երբ Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը ներդրողներին զգուշացրել էր տոկոսադրույքների բարձրացման անխուսափելիության մասին։ Սակայն այսօր եվրոպական կարգավորիչի վճռականությունը՝ հունիսին գնալու դրամավարկային քաղաքականության խստացման, արդեն այնքան ակնհայտ չի թվում: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։

ԵԿԲ պաշտոնյաների հռետորաբանությունը սկսել է նկատելիորեն մեղմանալ։ Գլխավոր պատճառը՝ համաշխարհային նավթի գները չեն աճել այնքան աղետալիորեն, որքան վախենում էին շատ փորձագետներ։ Էներգետիկ ցնցումն առայժմ չի հանգեցրել այլ ոլորտներում գնաճի լայնածավալ երկրորդային արագացման, իսկ եվրագոտու տնտեսությունը վստահորեն սահում է դեպի ստագնացիա։

Եթե նախկինում ԵԿԲ ղեկավարները ակնարկում էին, որ ստիպված կլինեն խստացնել դրամավարկային քաղաքականությունը՝ եթե միայն գնային ճնշումը չթուլանա և Մերձավոր Արևելքում հակամարտությունը չդադարի, ապա այժմ պայմանն այլ կերպ է ձևակերպվում․ գնաճային կանխատեսումները պետք է էապես վատթարանան, որպեսզի ստիպեն նրանց գործել։

ԵԿԲ-ի կամքը կաշկանդող հիմնական գործոնը շարունակում է մնալ Իրանում պատերազմի շուրջ շարունակվող անորոշությունը։ Նման սպասողական դիրքորոշում են որդեգրել նաև աշխարհի մյուս կենտրոնական բանկերը․ բոլորը հույս ունեն, որ հակամարտության քաղաքական լուծումը կազատի իրենց տնտեսությունները տոկոսադրույքների բարձրացմամբ խաթարելու անհրաժեշտությունից։

Թարմ մակրոտնտեսական տվյալները հաստատում են, որ փոխառությունների արժեքի աճը, որն արդեն ներառվել է ֆինանսական շուկաների գներում, անխուսափելի չէ։

Տոկոսադրույքների բարձրացման դեմ հիմնական հակափաստարկը մնում է հենց եվրագոտու տնտեսության թուլությունը։ Առաջին եռամսյակում ՀՆԱ-ի աճը չնչին էր, իսկ վերջին շրջանում ծառայությունների ոլորտում արձանագրվում է խոր անկում։ Տնտեսության հետագա թուլացումը կգործի որպես գնաճի բնական սահմանափակիչ՝ ԵԿԲ-ին տալով օրինական հիմք չփոփոխելու տոկոսադրույքները։

Պաշտոնից հեռացող ԵԿԲ փոխնախագահ Լուիս դե Գինդոսը արդեն կոչ է արել գործընկերներին խոհեմության՝ մատնանշելով սպասվող տնտեսական աճի անկումը, որն «առաջիկա շաբաթներին շատ ավելի ակնհայտ կդառնա»։

Չնայած այս մտահոգություններին՝ ածանցյալ գործիքների շուկաները շարունակում են խաղադրույք կատարել այն տարբերակի վրա, որ ԵԿԲ-ն այս տարի երեք անգամ կբարձրացնի տոկոսադրույքը՝ սկսած հունիսից։ Bloomberg-ի տնտեսագետների հարցումը կանխատեսում է երկու բարձրացում՝ քառորդ կետով՝ հունիսին և սեպտեմբերին։

Արդյունքում ԵԿԲ ղեկավարությունը կանգնել է չափազանց բարդ ընտրության առաջ:

Սցենար Ա. Ցույց տալ վճռականություն, բարձրացնել տոկոսադրույքները և ռիսկի ենթարկել այն, որ տնտեսությունը կփլուզվի, և հետո հարկ կլինի նույնքան շտապ նվազեցնել տոկոսադրույքները։

Սցենար Բ. Ավելի երկար սպասել, բաց թողնել պահը և հետո խուճապով հասնել արագացած գնաճին՝ կտրուկ խստացնելով քաղաքականությունը։

14/05/2026
դրամ
Դոլար (USD)
368.78
+0.15
Եվրո (EUR)
431.73
-0.05
Ռուբլի (RUR)
5.0201
+0.0075
Լարի (GEL)
137.6
+0.16
55438
-9
Արծաթ
1027.9
+36.62