Կկայանա Ֆինանսիստների և բանկիրների համահայկական 2-րդ համաժողովը
Այսօր՝ նոյեմբերի 21-ին, Երևանում կմեկնարկի Ֆինանսիստների և բանկիրների համահայկական 2-րդ համաժողովը:
Համաժողովին կմասնակցեն Սփյուռքից ժամանած ֆինանսիստներ, ինչպես նաև Հայաստանի կենտրոնական բանկի, առևտրային բանկերի, ապահովագրական և աուդիտորական ընկերությունների, վարկային կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ:
Կքննարկվեն Հայաստանի ֆինանսական համակարգի զարգացման միտումներին և մարտահրավերներին վերաբերող խնդիրներ:
Համաժողովին բացման խոսքով հանդես կգան ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, Լիբանանի Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ դոկտոր Հարություն Սամուելյանը: