Ֆինանսական

USD BUY - 359.50+0.00 USD SELL - 360.50-0.50
EUR BUY - 393.50+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.27-1.27 WTI - 83.08-3.11
COMEX:  GOLD - 3639.60+0.32 SILVER - 43.17-0.25
COMEX:  PLATINUM - 1312.40-0.92
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.52+0.21 EUR/GBP - 1.0934-0.42
FOREX:  EUR/USD - 1.0934-0.42 GBP/USD - 1.3095-0.21
STOCKS RUS:  RTSI - 905.53+1.04
STOCKS US: DOW JONES - 50774.94+1.18 NASDAQ - 24129.50+2.31
STOCKS US: S&P 500 - 7297.49+1.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10698.81+0.84 CAC40 - 8156.09+0.58
STOCKS EUR:  DAX - 25441.24+0.90
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
G7-ը ֆինանսական զսպվածության կոչ է անում՝ ռազմական շոկի ֆոնին
20/05/2026 11:48
Կիսվել

G7-ը ֆինանսական զսպվածության կոչ է անում՝ ռազմական շոկի ֆոնին

G7-ի ֆինանսական ղեկավարները խոստացել են չչարաշահել բյուջետային աջակցությունն այն պայմաններում, երբ Իրանի շուրջ պատերազմը գլոբալ մակարդակում վտանգներ է ստեղծում տնտեսական աճի և գնաճի համար։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։

Փարիզում հրապարակված հաղորդագրությունում, որը ներկայացվել է հանդիպումների արդյունքներով և տեղի է ունեցել կազմակերպության երկրների մեծ մասում պետական պարտատոմսերի տատանումների ֆոնին, պաշտոնյաները հայտարարել են հավասարակշռված մոտեցման նկատմամբ իրենց հավատարմության մասին, որը չի հանգեցնի պետական ֆինանսների գերլարվածության:

«Գլոբալ տնտեսական անորոշությունն ուժեղացրել է տնտեսական աճի և գնաճի ռիսկերը՝ Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտության ֆոնին, առաջին հերթին՝ էներգիայի, սննդամթերքի և պարարտանյութերի մատակարարման շղթաների վրա ճնշման միջոցով», – ասվում է փաստաթղթում։

Պաշտոնյաները խոստացել են «համակարգել իրենց քաղաքական քայլերը, որոնք պետք է լինեն ժամանակավոր, հասցեական և բյուջետային տեսանկյունից պատասխանատու՝ աճը պաշտպանելու, տնտեսական անվտանգությունը պահպանելու և կայունությունը բարձրացնելու համար»։

Ֆինանսների նախարարների և կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպումները, որոնք մեկնարկել են երկուշաբթի, անցկացվել են այն պահին, երբ ներդրողները, անհանգստացած Հորմուզի նեղուցում էներգամատակարարումների ճգնաժամով պայմանավորված հնարավոր գնաճից, բարձրացրել են G7 երկրների պետական պարտատոմսերի եկամտաբերությունը։ ԱՄՆ-ի 30-ամյա գանձապետական պարտատոմսերի եկամտաբերությունն այժմ մոտ է 2007 թվականից ի վեր ամենաբարձր մակարդակին։

Այս ֆոնին խումբը փորձել է վստահեցնել ներդրողներին, որ քաղաքական գործիչները չեն կորցնի զգոնությունը, նույնիսկ եթե ներկաներից ոչ մեկը պատերազմի սկզբից ի վեր տոկոսադրույքները չի բարձրացրել։

«Կենտրոնական բանկերը վճռականորեն հավատարիմ են գնային կայունության պահպանմանը և ֆինանսական համակարգի հետագա կայունության ապահովմանը: Դրամավարկային քաղաքականությունը կշարունակի կախված մնալ տվյալներից․ կենտրոնական բանկերը ուշադիր հետևում են էներգակիրների և այլ հումքային ապրանքների գների ճնշման ազդեցությանը՝ գնաճի, գնաճային սպասումների և տնտեսական ակտիվության վրա», – նշվում է հաղորդագրությունում։

Ներդրողների հիմնական մտահոգությունն այն է, որ կյանքի թանկացման շոկը՝ պայմանավորված էներգակիրների գների բարձրացմամբ, կհանգեցնի գնաճի ցուցանիշի աճի, ինչը կպահանջի տոկոսադրույքների բարձրացում և կստիպի արդեն պարտքերով ծանրաբեռնված կառավարություններին կրել ավելի բարձր փոխառության ծախսեր։

27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58