Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
ԵԿԲ ներկայացուցիչը չի բացառել հունիսին տոկոսադրույքների բարձրացումը
25/05/2026 11:46
Կիսվել

ԵԿԲ ներկայացուցիչը չի բացառել հունիսին տոկոսադրույքների բարձրացումը

ԵԿԲ-ն, հավանաբար, հունիսյան նիստում կբարձրացնի հիմնական տոկոսադրույքները՝ գնաճային ռիսկերի ֆոնին։ Այս մասին հայտարարել է Մալթայի կենտրոնական բանկի ղեկավար և ԵԿԲ կառավարման խորհրդի անդամ Ալեքսանդր Դեմարկոն։

«Հունիսին, ամենայն հավանականությամբ, մենք ստիպված կլինենք բարձրացնել դրանք: Մենք պետք է ազդակ ուղարկենք, որ հավատարիմ ենք մեր միջնաժամկետ նպատակին՝ 2%-ին: Խոսքը վստահության պահպանման մասին է»:

Դեմարկոն նշել է, որ եվրագոտում գնաճը բարձրացել է մինչև 3%, և կա վտանգ, որ էներգակիրների գները երկար ժամանակ կմնան բարձր մակարդակի վրա։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ բազային գնաճն այդքան ուժեղ չի աճել, և տոկոսադրույքների մեկ-երկու բարձրացումը կարող է բավարար լինել։

Եվրահանձնաժողովի տնտեսության հարցերով անդամ Վալդիս Դոմբրովսկիսը նույնպես ակնկալում է, որ կարգավորող մարմինը կարձագանքի գնաճի արագացմանը ժամանակավոր և նպատակային միջոցներով։

«Ակնհայտ է, որ ԵԿԲ-ն ստիպված կլինի քայլեր ձեռնարկել՝ գնաճի աճին ի պատասխան»:

Նախօրեին Եվրահանձնաժողովը վատթարացրել էր ԵՄ տնտեսության աճի կանխատեսումը 2026 թվականի համար՝ նախորդ աշնանը սպասվող 1.4%-ից հասցնելով 1.1%-ի, միաժամանակ բարձրացնելով գնաճի կանխատեսումը՝ 2.1%-ից մինչև 3.1%։

ԵՀ փորձագետների գնահատմամբ՝ 2027 թվականին ԵՄ տնտեսական աճը կկազմի 1.4%, իսկ սպառողական գները կաճեն 2.4%-ով։ Ավելի վաղ սպասվում էր համապատասխանաբար 1.5% և 2.1%։

Թարմացված կանխատեսման համաձայն՝ եվրոգոտու ՀՆԱ-ն այս տարի կաճի 0.9%-ով, իսկ հաջորդ տարի՝ 1.2%-ով։ Նախկինում ակնկալվում էր համապատասխանաբար 1.2% և 1.4% աճ։ Եվրագոտում գնաճը 2026 թվականին սպասվում է 3% մակարդակում (նախկին գնահատականը՝ 1.9%), իսկ հաջորդ տարի՝ 2.3% (2%)։

ԵԿԲ-ն ապրիլյան նիստում հիմնական տոկոսադրույքները թողել էր անփոփոխ։ Ավանդների տոկոսադրույքը կազմում է տարեկան 2%, հիմնական վերաֆինանսավորման գործառնությունների տոկոսադրույքը՝ 2.15%, իսկ մարժինալ վարկավորման տոկոսադրույքը՝ 2.4%։ Հաջորդ նիստը կկայանա հունիսի 10-11-ին։

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12