Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
ԵԿԲ-ն պատրաստ է հունիսին բարձրացնել տոկոսադրույքը՝ էներգետիկ ճգնաժամի ֆոնին
26/05/2026 17:17
Կիսվել

ԵԿԲ-ն պատրաստ է հունիսին բարձրացնել տոկոսադրույքը՝ էներգետիկ ճգնաժամի ֆոնին

Եվրոպական կենտրոնական բանկը պետք է հունիսին բարձրացնի տոկոսադրույքները, նույնիսկ եթե ԱՄՆ-ի և Իրանի միջև շարունակվող բանակցությունները ավարտվեն համաձայնությամբ: Այս մասին հայտարարել է ԵԿԲ խորհրդի անդամներից մեկը։ Նրա խոսքով՝ երկարատև էներգետիկ շոկն արդեն տարածվում է տնտեսության ավելի լայն հատվածների վրա, և այլևս սպասել հնարավոր չէ։

Reuters-ին տված հարցազրույցում Իսաբել Շնաբելը նշել է, որ հաշվի առնելով ներկայիս շոկի մասշտաբն ու կայունությունը՝ այն այլևս անտեսել հնարավոր չէ, և իր կարծիքով՝ հունիսին տոկոսադրույքի բարձրացումը անհրաժեշտ է։

ԵԿԲ-ն վերջին մեկ տարվա ընթացքում պահպանում էր տոկոսադրույքներն անփոփոխ, սակայն դեռ անցած ամիս քննարկում էր դրանց բարձրացման հնարավորությունը․ էներգակիրների գների կտրուկ աճը արագացրել է գնաճը մինչև 3%, ինչը զգալիորեն գերազանցում է 2% նպատակային ցուցանիշը, ընդ որում՝ սպասվում է դրա հետագա աճը։ Այդ ժամանակից ի վեր՝ կարգավորողի մի շարք ներկայացուցիչներ ակնարկել են միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին։

Շնաբելը, որին անվանում են ԵԿԲ նախագահ Լագարդի հավանական հաջորդորդը, որի մանդատը ավարտվում է 2027 թվականի վերջին, հայտարարել է, որ բանկը, հնարավոր է, արդեն անցել է անվերադարձության կետը՝ անկախ աշխարհաքաղաքական իրադարձություններից։

Հաղորդագրության համաձայն՝ նույնիսկ եթե հակամարտությունն անմիջապես ավարտվի, էներգետիկ ենթակառուցվածքներին և մատակարարման համաշխարհային շղթաներին արդեն հասցվել է զգալի վնաս, ինչը դրամավարկային քաղաքականության արձագանքը ցանկացած պարագայում դարձնում է անհրաժեշտ։

Շնաբելը նաև նշել է, որ կայունության տեսանկյունից իրավիճակը դուրս է եկել ԵԿԲ-ի սեփական բացասական սցենարի շրջանակներից, որը ենթադրում էր նավթի գների արագ նորմալացում։

Կարգավորողներն ավելի ու ավելի են անհանգստանում, որ էներգակիրների բարձր գները կհրահրեն այլ ապրանքների և ծառայությունների թանկացում՝ գործարկելով ավելի լայն գնաճային պարույր, որը դժվար կլինի կանգնեցնել։

Շնաբելի խոսքով՝ այդ երկրորդային ազդեցությունների ապացույցներն ավելի ու ավելի շատ են դառնում․ գնալով ավելի ակնհայտ է, որ շոկը փոխանցվում է սպառողական զամբյուղի մյուս բաղադրիչներին։ Որպես վաղ նախազգուշացնող ազդակներ նշվում են ԵԿԲ-ի սպառողական սպասումների հարցման տվյալները, PMI ինդեքսները և Եվրոպական հանձնաժողովի տրամադրությունների ինդիկատորը։

Խոսելով հունիսից հետո հեռանկարների մասին՝ Շնաբելը հայտարարել է, որ ԵԿԲ-ն պետք է խուսափի որևէ հստակ պարտավորություն ստանձնելուց և վերանայի իր դիրքորոշումը յուրաքանչյուր նիստում՝ նոր տվյալների ստացմանը զուգընթաց։

Միևնույն ժամանակ նա նշել է, որ հենց ԵԿԲ-ի հիմնական կանխատեսումն արդեն նախատեսում է տոկոսադրույքի երկու բարձրացում, ինչն ազդանշան է, որ մեկ քայլը կարող է բավարար չլինել։

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12