Եվս մեկ ընկերություն ստացել է ներդրումային ֆոնդի կառավարման գործունեության լիցենզիա
Գրանցվել և լիցենզավորվել է «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերությունը
ՀՀ կենտրոնական բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ Կենտրոնական բանկի խորհուրդը նոյեմբերի 29-ի թիվ 271 Ա որոշմամբ գրանցել է «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը:
Ընկերությանը տրամադրվել է ներդրումային ֆոնդի կառավարման գործունեության լիցենզիա: