Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Evocabank-ն ու Wilco-ն ներկայացնում են բացառիկ համատեղ քարտ՝ Wilco-ի հաճախորդների համար
15/06/2026 12:35
Կիսվել

Evocabank-ն ու Wilco-ն ներկայացնում են բացառիկ համատեղ քարտ՝ Wilco-ի հաճախորդների համար

Նոր քարտը համատեղում է Evoca Visa Infinite-ի արտոնություններն ու Wilco-ի անհատականացված ֆինանսական փորձագիտությունը:

Evocabank-ը և Wilco կապիտալի կառավարման ընկերությունը հայտարարում են Visa Infinite դասի հատուկ թողարկման համատեղ քարտի ստեղծման մասին: Evocabank-ի կողմից սահմանափակ քանակով թողարկված այս քարտը համատեղում է բանկի արտոնություններն ու Wilco-ի կապիտալի կառավարման բարձրակարգ փորձառությունը՝ դարձնելով այն հաճախորդների առօրյա կյանքի անբաժանելի մասը: Քարտը կարող են ստանալ ինչպես Wilco-ի այն հաճախորդները, որոնք արդեն ունեն կամ կբացեն հաշիվ Evocabank-ում, այնպես էլ Evocabank-ի այն հաճախորդները, որոնք կբացեն ներդրումային հաշիվ Wilco-ում:

Այս քարտը նախատեսված է միջազգային կենսակերպ վարող հաճախորդների համար, ովքեր գնահատում են անհատականացված մոտեցումը և ցանկանում են ստանալ բանկային սպասարկումն ու կապիտալի կառավարումը՝ որպես մեկ անթերի փորձ։

Քարտապաններին հասանելի կլինի Evocabank-ի և Visa Infinite-ի արտոնությունների ողջ փաթեթը՝ առաջնահերթ մուտք աշխարհի տարբեր օդանավակայանների VIP սրահներ, ճամփորդական ընդլայնված ապահովագրություն, շուրջօրյա կոնսիերժ ծառայություն և պրեմիում բրենդների հատուկ առաջարկներ: Բացի այդ, այս բացառիկ թողարկման շրջանակում քարտապանները կստանան հնարավորություն Երևանի կենտրոնում գործնական և անձնական հանդիպումների համար օգտվելու Wilco-ի պրեմիում գրասենյակի հանդիպումների տարածքներից, ինչպես նաև կստանան lifestyle և ֆինանսական ոլորտների էքսկլյուզիվ միջոցառումների հրավերներ:

Որպես բացառիկ առավելություն՝ հաճախորդներին կտրամադրվի անվճար «wealth check»՝ Wilco-ի առաջատար փորձագետների կողմից ներդրումային պորտֆելի և ընդհանուր ֆինանսական վիճակի անհատական, խորքային գնահատում: Այն թույլ է տալիս բացահայտել արտաքուստ կայուն պորտֆելի թաքնված խոցելի կետերն ու չբացահայտված հնարավորությունները, որոնք առանցքային են կապիտալի երկարաժամկետ զարգացման համար: Ինչպես կանխարգելիչ բժշկական զննումը, այնպես էլ այս գնահատումն առավել արդյունավետ է վաղ փուլում իրականացնելիս. ժամանակին արված ախտորոշումը տալիս է գլխավոր առավելությունը՝ ռազմավարական քայլեր ձեռնարկելու հնարավորություն:

«Կապիտալի կառավարումը միայն ակտիվների հետ աշխատանքը չէ, այն ընդհանուր պատկերը հասկանալու մասին է: Մենք հաճախորդի ֆինանսական կյանքին նայում ենք համապարփակ՝ ուշադրություն դարձնելով այն բանին, թե ինչպես է նա ապրում, ծախսում, ճամփորդում ու կայացնում որոշումներ: Քանի որ առօրյա բանկինգն այս իրականության անբաժանելի մասն է, այս քարտը դարձավ մեր մոտեցման բնական արտացոլումը: Հայաստանի առաջատար բանկերից մեկի՝ Evocabank-ի հետ գործընկերությունը, որի հետ մեզ միավորում է ընդհանուր բաժնետերը, հրաշալի հնարավորություն տվեց այս փիլիսոփայությունը մարմնավորել շոշափելի, գործնական մակարդակում: Ունենալով միաժամանակյա հասանելիություն թե՛ պրեմիում բանկինգին և թե՛ կապիտալի պրոֆեսիոնալ կառավարմանը՝ հաճախորդն իր համար բացահայտում է սպասարկման սկզբունքորեն այլ մակարդակ», – նշել է Wilco-ի գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Բելիշևան։

«Evocabank-ում մենք հավատում ենք, որ ժամանակակից ֆինանսական լուծումները պետք է լինեն հարմար՝ միևնույն ժամանակ համապատասխանելով հաճախորդների կենսակերպին և երկարաժամկետ նպատակներին։ Այս նախագիծը միավորում է Evocabank-ի պրեմիում բանկային փորձառությունն ու Wilco-ի կապիտալի կառավարման պրոֆեսիոնալ փորձագիտությունը՝ ստեղծելով առաջարկ, որն արտացոլում է մեր հաճախորդների սպասումներն ու կարիքները»,- նշել է Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը։

Քարտի գործողության ժամկետն է 5 տարի, իսկ սպասարկման միանվագ վճարը՝ գործողության ամբողջ ժամկետի համար 300,000 ՀՀ դրամ։

Քարտի սահմանափակ թողարկմանը միանալու պայմանները, մանրամասն տեղեկատվությունը և հայտի ձևը հասանելի են Wilco-ի պաշտոնական կայքում՝ https://wilco.am/am/card

Wilco-ն կապիտալի կառավարման ընկերություն է, որը ներդրումային ծառայություններ է մատուցում բարձր զուտ կարողություն ունեցող անհատներին (HNWI), ընտանեկան գրասենյակներին և կորպորատիվ հաճախորդներին: Wilco-ն վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Որպես Հայաստանում գրանցված առաջին առևտրային Բանկ՝ Evocabank-ը ոչ միայն մատուցում է արագ, հարմար և նորարարական բանկային ծառայություններ, այլ նաև խթանում է ժամանակակից բանկային մշակույթը։ Բանկը հատուկ ուշադրություն է դարձնում թվային պրոդուկտների և ծառայությունների զարգացմանը՝ ստեղծելով մի միջավայր, որտեղ ցանկացած ֆինանսական գործարք կարող է իրականացվել առանց Բանկ այցելելու՝ անմիջապես EvocaTOUCH հավելվածի միջոցով։ Բանկը կարևորում է փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) դերը Հայաստանում և ֆիզիկական անձանց ու ՓՄՁ-ներին տրամադրում է ժամանակակից թվային գործիքներ, գերարագ և ճկուն ֆինանսական լուծումներ, ինչպես նաև ոլորտի առաջատար մասնագետների կողմից անհատականացված աջակցություն։ Դրա մասին են վկայում հեղինակավոր միջազգային ամսագրերի և կազմակերպությունների կողմից ստացած բազմաթիվ մրցանակները, ինչպիսիք են՝ «Լավագույն բանկը Հայաստանում», «Լավագույն թվային բանկը Հայաստանում», «Լավագույն ՓՄՁ բանկը Հայաստանում», «Լավագույն բանկային հավելվածը Հայաստանում» և այլն։

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12