ՀՀ ԿԲ. Փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 02/12/13
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` դեկտեմբերի 2-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 403.91 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 2.42 դրամով և կազմել 547.26 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.02 դրամով և կազմել 12.16 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 3.48 դրամով և կազմել 662.82 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 97.40 դրամով և կազմել 16271.47 դրամ: Արծաթի գինն աճել է 2.21 դրամով և կազմել 258.81 դրամ: Պլատինի գինն աճել է 246.74 դրամով և կազմել 17868.75 դրամ: