Ֆինանսական

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 417.00-1.00 EUR SELL - 425.00+0.00
OIL:  BRENT - 77.53-1.94 WTI - 73.62-3.76
COMEX:  GOLD - 4181.90-0.82 SILVER - 65.53-1.10
COMEX:  PLATINUM - 1641.70-1.22
LME:  ALUMINIUM - 3396.50-5.44 COPPER - 13595.00+0.56
LME:  NICKEL - 17580.00-5.39 TIN - 53293.00+0.68
LME:  LEAD - 1954.00-2.54 ZINC - 3556.50+0.75
FOREX:  USD/JPY - 161.55-0.11 EUR/GBP - 1.1422-0.25
FOREX:  EUR/USD - 1.1422-0.25 GBP/USD - 1.3239+0.02
STOCKS RUS:  RTSI - 990.05-4.65
STOCKS US: DOW JONES - 51712.71+0.29 NASDAQ - 26166.60-1.32
STOCKS US: S&P 500 - 7472.79-0.37
STOCKS JAPAN:  NIKKEI - 69788.38-3.55 TOPIX - 3990.38-2.56
STOCKS CHINA:  HANG SENG - 23336.28-1.82 SSEC - 4106.25-1.37
STOCKS EUR:  FTSE100 - 10437.85+0.72 CAC40 - 8400.11-0.25
STOCKS EUR:  DAX - 25139.69+0.62
23/06/2026  CBA:  USD - 368.08+0.01 GBP - 486.68-0.42
23/06/2026  CBA:  EURO - 419.65-1.94
23/06/2026  CBA:  GOLD - 49667+546 SILVER - 785.19+19.96
Սաուդյան Արաբիան միլիարդավոր դոլարներ է դուրս բերում համաշխարհային ակտիվների կառավարիչներից
24/06/2026 07:56
Կիսվել

Սաուդյան Արաբիան միլիարդավոր դոլարներ է դուրս բերում համաշխարհային ակտիվների կառավարիչներից

Սաուդյան Արաբիայի դրամավարկային գերատեսչությունը վերջին ամիսներին միլիարդավոր դոլարներ է դուրս բերել առնվազն երկու խոշոր համաշխարհային ակտիվների կառավարման ընկերություններից՝ գնալով ավելի ընտրողական դառնալով միջոցների տեղաբաշխման հարցում։

Իրազեկ աղբյուրների խոսքով՝ միջոցների դուրսբերումը սկսվել էր դեռևս Իրանի հետ պատերազմի մեկնարկից առաջ։ Մասնավորապես, ընթացիկ տարում ակտիվների կառավարման ընկերություններից մեկի պասիվ ինդեքսային ֆոնդերից դուրս է բերվել մի քանի միլիարդ դոլար։ Այդ մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրին, որը ցանկացել է անանուն մնալ տեղեկատվության գաղտնիության պատճառով։

Իրավիճակին ծանոթ աղբյուրի տվյալներով՝ կենտրոնական բանկն այդ միջոցների առնվազն մի մասը ուղղել է ավելի բարձր եկամտաբերություն ապահովող ռազմավարություններին։ Ակտիվների կառավարիչներից մեկից դուրս բերված միջոցների մի մասն էլ վերաներդրվել է ֆիքսված եկամտով գործիքներում, որոնք ապահովում են ավելի բարձր իրացվելիություն:

Սաուդյան Արաբիայի դրամավարկային գործակալությունը հանդիսանում է երկրի պահուստների գլխավոր տնօրինողը։ Նրա ներդրումային պորտֆելը բաղկացած է իրացվելի, ցածր ռիսկայնությամբ գլոբալ ակտիվներից, որոնք կոչված են պահպանելու կապիտալը և աջակցելու ֆինանսական կայունությանը։

23/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.08
+0.01
Եվրո (EUR)
419.65
-1.94
Ռուբլի (RUR)
4.9314
-0.0499
Լարի (GEL)
139.03
+0.2
49667
+546
Արծաթ
785.19
+19.96