Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Ֆաբրիցիո Ձարկոնեն ստանձնում է Հայաստանում Համաշխարհային բանկի խմբի երկրի ղեկավարի ընդլայնված լիազորություններով պաշտոնը
02/07/2026 11:04
Կիսվել

Ֆաբրիցիո Ձարկոնեն ստանձնում է Հայաստանում Համաշխարհային բանկի խմբի երկրի ղեկավարի ընդլայնված լիազորություններով պաշտոնը

Ֆաբրիցիո Ձարկոնեն ստանձնում է Հայաստանում Համաշխարհային բանկի խմբի երկրի ղեկավարի պաշտոնը՝ միավորելով երկրում Համաշխարհային բանկի խմբի կառույցների ղեկավարությունը՝ Հայաստանի պետական և մասնավոր հատվածների առաջնահերթություններին առավել համապարփակ աջակցություն ցուցաբերելու նպատակով։

Ինչու է սա կարևոր. Միասնական ղեկավարման նոր ձևաչափը կուժեղացնի Համաշխարհային բանկի խմբի կարողությունը՝ առավել համակարգված կերպով աջակցելու Հայաստանի զարգացման առաջնահերթություններին՝ համադրելով պետական և մասնավոր հատվածներին ուղղված իր ֆինանսական ու խորհրդատվական հնարավորությունները։ Գործընկերների համար սա հնարավորություն է ստեղծում Համաշխարհային բանկի խմբի ամբողջ գործիքակազմից օգտվելու համար՝ ներառյալ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ), Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) և Ներդրումների երաշխավորման բազմակողմ գործակալության (MIGA) ֆինանսական և խորհրդատվական ծառայությունները։

Հայաստանում Համաշխարհային բանկի խումբն իրականացնում է իր հնգամյա Երկրի հետ գործընկերության շրջանակը (2025-2029), որի հիմնական ուղղություններն են ավելի շատ և ավելի որակյալ աշխատատեղերի ստեղծումը, մարդկային կապիտալի զարգացումը և տնտեսական, բնապահպանական ու սոցիալական ցնցումների նկատմամբ երկրի դիմակայունության ամրապնդումը։ Պետական և մասնավոր հատվածների հետ համատեղ աշխատանքի միջոցով Համաշխարհային բանկի խումբն աջակցում է Հայաստանի ջանքերին՝ խթանելու կայուն տնտեսական աճը, ընդլայնելու մասնավոր ներդրումները և ստեղծելու ավելի լայն հնարավորություններ երկրի քաղաքացիների համար։

Ֆաբրիցիո Ձարկոնեն միջազգային զարգացման ոլորտում ունի ավելի քան երկու տասնամյակի փորձ։ Նախքան 2025 թվականին Հայաստանում նշանակվելը Ձարկոնեն եղել է Թաիլանդում Համաշխարհային բանկի գրասենյակի ղեկավար։ Մինչ այդ նա ղեկավարել է բանկի գրասենյակները Բուլղարիայում, Չեխիայում և Սլովակիայում՝ կառավարելով լայնածավալ տեխնիկական աջակցման ծրագրեր։ Նա նաև ղեկավարել է Կոստա Ռիկայի և Սալվադորի գրասենյակները՝ համակարգելով վարկային և խորհրդատվական ծրագրերը։ Կարիերայի ավելի վաղ փուլում Ձարկոնեն աշխատել է Մերձավոր Արևելքում՝ համակարգելով բյուջետային աջակցության կարևոր ծրագրեր Արևմտյան Ափում և Գազայի գոտում։ Նա ունի Իսպանիայի Բիզնեսի կառավարման բարձրագույն բիզնես դպրոցի (Escuela Superior de Administración y Dirección de Empresas (ESADE)) կողմից մենեջմենթի գիտությունների դոկտորի կոչում, ինչպես նաև Եվրոպական տնտեսագիտության և իրավունքի մագիստրոսի աստիճան:

Հայաստանում Համաշխարհային բանկի խմբի մասին թվերով․

  • 1992 թվականին Համաշխարհային բանկին անդամակցելուց ի վեր Հայաստանը ստացել է ավելի քան 2.5 միլիարդ ԱՄՆ դոլարի ֆինանսավորում՝ ենթակառուցվածքների, կրթության, առողջապահության, սոցիալական պաշտպանության և պետական կառավարման արդիականացման ծրագրերի իրականացման համար։
  • 1995 թվականին Միջազգային ֆինանսական կորպորացիային (ՄՖԿ) անդամակցելուց ի վեր Հայաստանը օգտվել է ավելի քան 2 միլիարդ ԱՄՆ դոլարի ՄՖԿ-ի ներդրումներից, ներառյալ համաֆինանսավորումը, որոնք նպաստել են տնտեսության վերափոխմանը՝ ներդրումային միջավայրի բարելավման, ենթակառուցվածքների զարգացման և միկրո, փոքր ու միջին ձեռնարկությունների համար ֆինանսավորման հասանելիության ընդլայնման միջոցով։
  • 1995 թվականին Ներդրումների երաշխավորման բազմակողմ գործակալությանն (ՆԵԲԳ) անդամակցելուց ի վեր Հայաստանը օգտվել է ՆԵԲԳ-ն երաշխիքներից, որոնք խթանում են մասնավոր ներդրումները ռազմավարական ենթակառուցվածքներում։ ՆԵԲԳ-ն ընթացիկ պորտֆելը ներառում է2 միլիոն ԱՄՆ դոլարի երաշխիք` Երևանի համակցված ցիկլով գազային էլեկտրակայանի նախագծում «ԱրմՓաուեր» ՓԲԸ-ի բաժնային ներդրումների համար։
06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52