Ֆինանսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն հայտարարել է ֆինանսատնտեսական աուդիտի իրականացման մրցույթ
10/12/2013 10:25
Կիսվել

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն հայտարարել է ֆինանսատնտեսական աուդիտի իրականացման մրցույթ

«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միությունը հայտարարել է առաջարկների ներկայացման հարցում՝ 2013թ.-ի դեկտեմբերի 31-ին ավարտվող և հաջորդող երկու տարիների ֆինանսատնտեսական գործունեության աուդիտի իրականացման նպատակով:

Հայտարարության համաձայն՝ առաջարկները կարող են ներկայացնել անկախ աուդիտորական կազմակերպությունները, որոնք բավարարում են հետևյալ չափանիշներին.

1. ունեն ապահովագրական ընկերության կամ բանկի աուդիտի իրականացման առնվազն 5 տարվա փորձ: Ընդ որում, ապահովագրական ընկերության կամ բանկի աուդիտի իրականացման 5 տարվա փորձի պահանջը չի տարածվում միջազգային ճանաչում ունեցող աուդիտորական կազմակերպությունների վրա,

2. աուդիտորական կազմակերպության պատասխանատու աուդիտորն ունի ֆինանսական կազմակերպության աուդիտորի առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ և փորձի ընթացքում առնվազն 5 ապահովագրական ընկերության կամ բանկի աուդիտի իրականացման փորձ և միջազգային հաշվապահական և (կամ) աուդիտորական որակավորման (օրինակ՝ Էյ-Սի-Սի-Էյ, ՍԻ-Փի-Էյ, Սի-Այ-Էս-Էյ) փուլերի առնվազն կեսն ավարտած լինելու փաստը հավաստող փաստաթուղթ (վկայական),

3. աուդիտորական խմբում ներգրավված աշխատակիցների առնվազն կեսն ունեն աուդիտորական կազմակերպությունում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ և միջազգային հաշվապահական և (կամ) աուդիտորական որակավորման (օրինակ՝ Էյ-Սի-Սի-Էյ, ՍԻ-Փի-Էյ, Սի-Այ-Էս-Էյ) փուլերի առնվազն կեսն ավարտած լինելու փաստը հավաստող փաստաթուղթ (վկայական) կամ Հայաստանի աուդիտորների և հաշվապահների ասոցիացիայի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի կողմից տրված աուդիտորի որակավորում,

4. աուդիտորական կազմակերպության աուդիտորական խմբում ընդգրկված է համապատասխան գիտելիքներ և համապատասխան որակավորում ունեցող ակտուար, որը ունի առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ակտուարական ոլորտում: Ընդ որում, ակտուարի համապատասխան որակավորումը հավաստող փաստաթուղթ է հանդիսանում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից ստացված որակավորման վկայականը կամ օտարերկրյա կազմակերպության կողմից տրված ակտուարի որակավորումը (օրինակ՝ Սի-Ի-Ար-Էյ, Էֆ-Այ-Էյ, Էֆ-Այ-Էյ-Էյ, Էս-Էյ-Օ, Սի-Էյ-Էս) հավաստող համապատասխան փաստաթուղթը,

5. աուդիտորական կազմակերպությունը Բյուրոյի հետ կնքվող պայմանագրով համաձայնություն է տալիս Կենտրոնական բանկի հրավերով մասնակցելու Բյուրոյի, աուդիտորական կազմակերպության և Կենտրոնական բանկի միջև արտաքին աուդիտի արդյունքների քննարկման համար կազմակերպվող եռակողմ հանդիպմանը

6. պայմանագրով պետք է նախատեսվի, որ աուդիտորական uտուգում իրականացնելու ընթացքում Բյուրոյի ֆինանuական վիճակի` աուդիտորական կազմակերպության կարծիքով էական վատթարացման փաuտեր, ինչպեu նաև ներքին համակարգերի (այդ թվում` ներքին հuկողության համակարգի) թերություններ հայտնաբերելու դեպքում անկախ աուդիտն իրականացնող անձը պարտավոր է դրանց մաuին անհապաղ, բայց ոչ ուշ, քան հինգ աշխատանքային oրվա ընթացքում տեղյակ պահել խորհրդին և Կենտրոնական բանկին

2013թ.

Աուդիտի իրականացման ավարտը` 15.03.2013թ.

Հաշվետվության տրամադրման ամսաթիվը` 31.03.2013թ.

Աուդիտի աշխատանքները պետք է ընդգրկեն.

– 2013թ-ի դեկտեմբերի 31-ին ավարտվող տարվա ֆինանսական հաշվետվությունների աուդիտը և աուդիտորական եզրակացության ներկայացումը:

– 2013թ-ի տարեկան ֆինանսական հաշվետվությունների աուդիտի արդյունքում կազմված «Նամակ ղեկավարության» փաստաթղթի ներկայացումը:

2014թ.

Աուդիտի իրականացման ավարտը` 15.03.2014թ.

Հաշվետվության տրամադրման ամսաթիվը` 31.03.2014թ.

Աուդիտի աշխատանքները պետք է ընդգրկեն.

– 2014թ-ի դեկտեմբերի 31-ին ավարտվող տարվա ֆինանսական հաշվետվությունների աուդիտը և աուդիտորական եզրակացության ներկայացումը:

– 2014թ-ի տարեկան ֆինանսական հաշվետվությունների աուդիտի արդյունքում կազմված «Նամակ ղեկավարության» փաստաթղթի ներկայացումը:

2015թ.

Աուդիտի իրականացման ավարտը` 15.03.2015թ.

Հաշվետվության տրամադրման ամսաթիվը` 31.03.2015թ.

Աուդիտի աշխատանքները պետք է ընդգրկեն.

– 2015թ-ի դեկտեմբերի 31-ին ավարտվող տարվա ֆինանսական հաշվետվությունների աուդիտը և աուդիտորական եզրակացության ներկայացումը:

– 2015-ի տարեկան ֆինանսական հաշվետվությունների աուդիտի արդյունքում կազմված «Նամակ ղեկավարության» փաստաթղթի ներկայացումը:

Բոլոր տարիներին աուդիտի աշխատանքները պետք է ընդգրկեն նաև եզրակացության ներկայացում`

1)  Բյուրոյի ներքին աուդիտի գործունեության, ներքին հսկողության համակարգի` օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխանության մասին,

2)  Բյուրոյի ներքին տեղեկատվական համակարգի առկայության և որակի մասին:

Առաջարկները պետք է ներկայացվեն փակ ծրարով, լիազոր անձի կողմից ստորագրված և կնքված մինչև 2013 թվականի դեկտեմբերի 25-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում` ՀՀ, ք. Երևան, Հանրապետության 22, տարածք 2 հասցեով:

Առաջարկները պետք է ներառեն`

– ընկերության աուդիտորական փորձը, հատկապես` ապահովագրական կամ բանկային համակարգում փորձը հիմնավորող տեղեկատվությունը, աուդիտի խմբում ներառված աուդիտորների ռեզյումեները, աշխատանքային փորձը, մասնագիտական որակավորումները, աուդիտի իրականացման և եզրակացության ներկայացման ժամկետները, ընկերության անդամների (ղեկավարների) և Բյուրոյի կառավարման մարմինների անդամների, ղեկավարների և աշխատակիցների հետ փոխկապակցվածության բացակայության վերաբերյալ տեղեկանք:

-աուդիտի արժեքը` ներառյալ հարկերը:

Առաջարկները կամփոփվեն «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ իրավական ակտերով սահմանված կարգով:

Առաջարկները ձևավորելու նպատակով «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ-ի վերաբերյալ անհրաժեշտ այլ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել 58-00-32 (121) հեռախոսահամարով` Ներքին աուդիտոր Զարուհի Սելիմյանին:

Բյուրոյից հայտնում են, որ սույն հայտարարությամբ կատարված հարցումը մրցույթի հայտարարում չէ: Սույն հայտարարության նպատակն առկա առաջարկների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրումն է: Առաջարկների ներկայացման հարցման գործընթացը չի կարգավորվում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 463-465, 1043-1044 հոդվածներով և «Հրապարակային սակարակությունների մասին» ՀՀ օրենքով: Առաջարկների հավաքագրման և ամփոփման գործընթացը կատարվում է «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ իրավական ակտերով սահմանված կարգով:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08