Շուրջ տասը տարվա դադարից հետո ՎԶԵԲ-ը վերադառնում է Հայաստանի ֆոնդային բորսա
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի լողացող տոկոսադրույքով արժեկտրոնային պարտատոմսերը տեղաբաշխվել են Հայաստանի ֆոնդային բորսայի (ՀՖԲ) կորպորատիվ արժեթղթերի տեղաբաշխման հարթակում։ Պարտատոմսերի երաշխավորված տեղաբաշխումն իրականացվել է ՀՖԲ անդամ «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի կողմից։ Թողարկման ընդհանուր ծավալը կազմել է 5,000,000,000 ՀՀ դրամ, որից ՀՖԲ կորպորատիվ արժեթղթերի տեղաբաշխման հարթակով տեղաբաշխվել են 400 հատ՝ 10,000,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, ընդհանուր 4,000,000,000 ՀՀ դրամ ծավալի պարտատոմսեր։ Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 36 ամիս է, արժեկտրոնը՝ լողացող կցված ՀՀ 6 ամսական պետական պարտատոմսերի եկամտաբերությանը, վճարման պարբերականությունը՝ կիսամյակային։
Տեղաբաշխման արդյունքում․
- ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 3,320,000,000 ՀՀ դրամ, բավարարված առաջարկությունների ընդհանուր ծավալը 2,320,000,000 ՀՀ դրամ է,
- միջին կշռված գինը` 100.0132, իսկ աճուրդի կտրման գինը՝ 100.0
- աճուրդի կտրման եկամտաբերությունը՝ 6.8359 է, իսկ միջին կշռված գնի եկամտաբերությունը՝ 6.8310
- աճուրդի առավելագույն գինը կազմել է՝ 100.0960, նվազագույնը՝ 0
- աճուրդի կտրման գնով բավարարվել են ներկայացված հայտերի 100%-ը
Վերջին անգամ ՎԶԵԲ-ի պարտատոմսերը Հայաստանի ֆոնդային բորսայում շրջանառվել են 2014-2016 թվականներին, առանձին թողարկումների ծավալները կազմել են շուրջ 2,000,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք դոլար, իսկ ժամկետայնությունը եղել է 6-12 ամիս։
