Իլոն Մասկը պատրաստ է առնվազն 100 մլն դոլար ծախսել ընտրողների մասնակցությունը բարձրացնելու համար
Ամերիկացի գործարար Իլոն Մասկը մտադիր է առնվազն 100 մլն դոլար ծախսել ընտրողների մասնակցությունը բարձրացնելու նպատակով իրականացվող ծրագրի վրա՝ հանրապետականներին Կոնգրեսում վերահսկողությունը պահպանելու հարցում օգնելու համար: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
Բացի այդ, թերթի տվյալներով՝ գործարարը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաջողությամբ վերականգնել են իրենց հարաբերությունները՝ 2025 թվականի հունիսին սկսված խզումից հետո։
«Նախագահի օգնականների խոսքով՝ մասնավոր զրույցներում Թրամփն ասում է, որ ինքն ու Մասկն այլևս երբեք այնքան մտերիմ չեն լինի, որքան նախկինում», – նշում է պարբերականը։
The Wall Street Journal-ի տվյալներով՝ Մասկն ու նախագահն ավելի քան մեկ ամիս է՝ շփվում են՝ քննարկելով արհեստական բանականությունը, Չինաստանը և համաշխարհային իրադարձությունները։
2026 թվականին Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները, ավանդույթի համաձայն, կանցկացվեն նոյեմբերի առաջին երեքշաբթի օրը՝ նոյեմբերի 3-ին։ Վերլուծաբանների կանխատեսումների համաձայն՝ հանրապետականները կարող են կորցնել Ներկայացուցիչների պալատի նկատմամբ վերահսկողությունը՝ այն զիջելով դեմոկրատներին։ Փորձագետները պալատում մեծամասնության հնարավոր կորուստը կապում են Իրանի դեմ ռազմական գործողությունների ֆոնին վարչակազմի վարկանիշի անկման, ինչպես նաև գների աճի հետ։
