Առևտրային բանկերը 2026թ.-ի հունիսի վերջի դրությամբ 8.78 տրիլիոնի վարկեր են տրամադրել
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների 2026 թվականի հունիսի վերջի դրությամբ ՀՀ առևտրային բանկերի վարկերի ծավալը 8,775,241 մլն դրամ (8․78 տրլն) է։ 2025թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ վարկերի ծավալն աճել է 1,721,593 մլն դրամով կամ 24․4%-ով։
Մասնավորապես ոչ ռեզիդենտներին տրամադրվել է 427,732 մլն դրամի վարկ, իսկ ռեզիդենտներին՝ 8,347,508 մլն դրամ։
Ռեզիդենտներին տրամադրած վարկերի 67.4%-ը կամ 5,628,039 մլն դրամը բաժին է ընկնում ՀՀ դրամով վարկերին, որոնց ծավալը 2025թ. մայիսի վերջի համեմատ աճել է 21․8%-ով։
Տրամադրած վարկերի 32.6%-ը կամ 2,719,470 մլն դրամը բաժին է ընկնում տարադրամով վարկերին, որոնց ծավալը 2025թ.-ի մայիսի վերջի համեմատ աճել է 24․2%-ով։
