Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.00+0.00
EUR BUY - 421.00+1.00 EUR SELL - 424.50+0.00
OIL:  BRENT - 91.19+3.28 WTI - 86.69+3.90
COMEX:  GOLD - 4431.10-1.05 SILVER - 66.37-0.94
COMEX:  PLATINUM - 1807.30-1.43
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.78-0.14 EUR/GBP - 1.1606+0.19
FOREX:  EUR/USD - 1.1606+0.19 GBP/USD - 1.3541+0.07
STOCKS RUS:  RTSI - 794.63+2.10
STOCKS US: DOW JONES - 53185.90-0.70 NASDAQ - 26370.89-0.12
STOCKS US: S&P 500 - 7686.14-0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 66311.93-0.14 TOPIX - 4156.29+0.23
STOCKS CHINA:  HANG SENG - 25566.99-0.07 SSEC - 3986.30+0.86
STOCKS EUR:  FTSE100 - 10824.26+0.00 CAC40 - 8334.50-0.79
STOCKS EUR:  DAX - 26258.11-1.17
31/08/2026  CBA:  USD - 364.47+0.15 GBP - 493.49-1.62
31/08/2026  CBA:  EURO - 422.71-1.65
31/08/2026  CBA:  GOLD - 53466-51 SILVER - 823.31+21.31
Կարո՞ղ է արդյոք ֆինանսական նորարարությունը դոլարին զրկել առաջատար դիրքից
01/09/2026 11:57
Կիսվել

Կարո՞ղ է արդյոք ֆինանսական նորարարությունը դոլարին զրկել առաջատար դիրքից

Իսկապես բազմաբևեռ արժութային շուկայի ձևավորումը կախված է կառավարությունների՝ նոր տեխնոլոգիաներ ներդնելու և ֆինանսական շուկաներն ամրապնդելու պատրաստակամությունից։ Այս մասին Financial Times-ի համար հոդվածում գրել է Քորնելի համալսարանի պրոֆեսոր և Բրուքինգսի ինստիտուտի ավագ գիտաշխատող Էսվար Պրասադը։

Հոդվածի համաձայն՝ կայուն բազմաբևեռ համակարգի փոխարեն, որը կնպաստեր արժույթների միջև առողջ մրցակցությանը, դոլարի հնարավոր մրցակիցների շրջանում նկատվում է զգալի մասնատվածություն։ Այս ֆոնին հենց տեխնոլոգիաները կարող են խաթարել դոլարի՝ երկար տարիներ պահպանվող գերիշխող դիրքը։

Բազմաթիվ կենտրոնական բանկեր փորձարկում են բլոկչեյնը և այլ լուծումներ՝ միջազգային վճարումներն ավելի արագ, էժան և արդյունավետ դարձնելու համար։ Միաժամանակ, տեխնոլոգիաները, որոնք նվազեցնում են անդրսահմանային գործարքների խոչընդոտները, մասնավոր ներդրողների, այդ թվում՝ ընկերությունների և տնային տնտեսությունների համար, կհեշտացնեն արտասահմանյան ակտիվների ձեռքբերումը և համաշխարհային կապիտալի շուկաներում ֆինանսավորում գտնելը։ Պրասադի կարծիքով՝ դա պետք է նպաստի մրցակցային պայմանների հավասարեցմանը՝ յուրաքանչյուր արժույթի համար ստեղծելով հավասար պայմաններում մրցելու հնարավորություն։

Պրոֆեսորի կարծիքով՝ ֆինանսական նորարարությունները կարող են հանգեցնել երեք հնարավոր արդյունքներից մեկին։ Առաջինը՝ իրական բազմաբևեռ արժութային համակարգն է, որը հիմնված կլինի ամուր հիմքի վրա, և որում մրցակցությունը կխրախուսի արդյունավետ կառավարում ունեցող երկրներին ու դուրս կմղի վատ կառավարմամբ պետությունների արժույթները։

Երկրորդը՝ դոլարի գերիշխանության ուժեղացումն է, ինչը համաշխարհային տնտեսությունն ու ֆինանսական համակարգն էլ ավելի խոցելի կդարձնի ԱՄՆ քաղաքականության փոփոխությունների նկատմամբ։

Երրորդը մասնատված համակարգն է, որում չի լինի որևէ լայնորեն կիրառվող և վստահություն վայելող արժույթ կամ կենտրոնական բանկ։

Ներկայիս միտումների պայմաններում Քորնելի համալսարանի պրոֆեսորի համար առավել հավանական է թվում երկրորդ սցենարը։ Հոդվածում նշվում է, որ շատ բան կախված է կառավարությունների և կենտրոնական բանկերի՝ նորարարություններ ներդնելու, ինչպես նաև սեփական ֆինանսական շուկաներն ու կարգավորող-իրավական դաշտն ամրապնդելու պատրաստակամությունից։

Եթե դոլարի գերիշխանությունը պահպանվի և ի վերջո հանգեցնի աղետալի հետևանքների, ապա մյուս երկրներին, փորձագետի կարծիքով, կմնա միայն իրենց մեղադրել դրա համար։

31/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.47
+0.15
Եվրո (EUR)
422.71
-1.65
Ռուբլի (RUR)
4.214
-0.0252
Լարի (GEL)
139.38
+0
53466
-51
Արծաթ
823.31
+21.31